Պատվաստումների վերաբերյալ իրազեկությունը բարձրացնելու համար Վրաստանի կառավարությունը ստեղծել է Provax.ge հատուկ կայքէջը:
Ըստ Վրաստանի վարչապետի մամուլի ծառայության՝ բոլոր շահագրգիռ կողմերը կարող են կայքէջում ստանալ իրենց հարցերի պատասխանները, այդ թվում՝ ինչու պետք է պատվաստվեն Covid-19-ի դեմ, ինչպես նաև՝ ինչպե՞ս համոզվել, որ պատվաստանյութն անվտանգ է, որ դեպքում չի կարելի իրականացնել պատվաստում, ինչպիսի՞ն է կովիդի դեմ պատվաստանյութերի արդյունավետությունը, արդյո՞ք երեխաները և հղիները պետք է պատվաստվեն, արդյո՞ք պատվաստման գործընթացի համար անհրաժեշտ է հատուկ նախապատրաստվել:
Կայքէջը տրամադրում է նաև տեղեկատվություն պատվաստումների վիճակագրության, կրթական տեսանյութերի և Վրաստանում Covid-19-ի դեմ պատվաստանյութի ներդրման ազգային ծրագրի մասին: