2020 թվականի չորրորդ եռամսյակում Վրաստանում գործազրկության մակարդակը կազմել է 20,4 տոկոս՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալների համեմատ՝ ավելանալով 3,8 տոկոսով: Այս մասին ասվում է երկրի վիճակագրության ազգային ծառայության «Սաքստատ» հրապրակաումներում։
Վիճակագրության ծառայության տվյալների համաձայն՝ վերջին անգամ գործազրկության նման աճ գրնացվել էր 2018 թվականին:
Վրաստանում աշխատող, տնտեսապես ակտիվ բնակչություն (15 տարեկան և բարձր), 2020 թվականի 4-րդ եռամսյակում կազմել է 50%. համեմատության համար նշենք, որ 3-րդ եռամսյակում հավասարվել էր 60,8%-ի:
Գործազրկւոթյան մակարդակը ավելի բարձր է տղամարդկանց շրջանում, քան կանանց: Նշված ինտերվալում գործազրկության մակարդակը տղամարդկանց շրջանում կազմել է 4,7%, իսկ կանանց՝ 2,5%:
Անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, ակտիվության մակարդակը քաղաքներում աճել է 0,8%-ով, իսկ գյուղական համայնքներում նվազել՝ 2,2%. Զբաղվածության մակարդակը երկրում նվազել է 2,3%-ով:
2020 թվականի չորրորդ եռամսյակում գործազրկության մակարդակը քաղաքներում աճել է 5,6%-ով, իսկ գյուղերում՝ 1%:
Տղամարդկանց ակտիվության մակարդակն ավելի բարձր է, քան կանանց: Երրորդ եռամսյակում այդ ցուցիչը կանանց շրջանում կազմել է 39,5%, իսկ տղամարդկանց՝ 62%: Մեկ տարվա ընթացքում կանանց ակտիվությունը նվազել է 2,2%-ով, իսկ տղամարդկանցը բարձրացել՝ 1,5%-ով: