Թբիլիսիում ընթանում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման երկօրյա գիտաժողովը: Գիտաժողովի շրջանակներում կանցկացվեն 2015-2016 թվականներին իրականացված փոքր դրամաշնորհային ծրագրերի արդյունքները:
Գիտաժողովը սկսվել է հոկտեմբերի 24-ին, և կավարտվի այսօր: Փոքր դրամաշնորհային ծրագրերի նախաձեռնությունը իրականացվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ООН – UNDP, «Քաղաքացիական զարգացման գործակալության», Հարավային Կովկասում Ավստրիայի և Շվեյցարիայի համագործակցության գործակալության, և Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության աջակցությամբ: Փոքր դրամաշնորհային ծրագրերի ավելի լայն նախաձեռնության մի մասն են կազմում: Հնգամյա ծրագիրը, որը սկսվել է 2012 թ.-ին կշարունակվի մինչև 2017թ.-ի վերջ և աշխատում է ապակենտրոնացման ուղղությամբ:
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի UNDP (United Nations Development Program) գլխավոր տնօրեն Նիլս Սկոտը գոհունակություն է հայտնել ձեռք բերված արդյունքների կապակցությամբ:
«Տարածաշրջանային զարգացման գործում այս նախաձեռնությունը շատ կարևոր է: Այս միջոցառմանը մենք կարևորեցինք քաղաքացիական հասարակության մասնակցություն երկրի կառավարման գործում: Առաջին հերթին, այն հնարավորություն կտա կառավարությանը, որպեսզի ավելի լավ ներկայացնի իրավիճակը, որ ուշադրությունը կենտրոնացվի ճիշտ մասերում: 650 հազար դոլարով, մենք իրականացրել ենք 31 ծրագիր, որը կտրուկ փոխել է պատկերը ապակենտրոնացման տեսանկյունից»:
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Թենգիզ Շերգելաշվիլին կարևորել է միջոցառումը: Համաժողովում քննարկում է ծրագրերի իրականացման արդյունավետությունը և հետագա պլանները: Պետք է նշել, որ գիտաժողովի ժամանակ չկային ներկայացուցիչներ Սամցխե-Ջավախքից:
Լուսինե Աստոյան