2017 թվականի հոկտեմբերին երկրի տնտեսական աճը հասել է 5.7 տոկոսի, ինչը տարածաշրջանում լավագույն արդյունքն է։ Այս մասին հայտարարել է վարչապետը:

Այսօր Վրաստանի վարչապետը նիստի ժամանակ հայտարարել է. «Ուրախալի լուր, որն այսօր առավոտյան հայտարարվեց։ Ըստ նախնական տվյալների, 2017 թ. հոկտեմբերին տնտեսական աճը կազմել է 5.7%, իսկ 10 ամսվա ընթացքում` 4,9%։ Սա լավագույն արդյունքն է տարածաշրջանում։ Իհարկե, մեր պարտքն է ավելի մեծ շարժ ներդնել տնտեսության զարգացման մեջ և ավելի քան համոզված եմ, այն ֆորումը, որն իրականացվել էր և այն ծրագրերը, որոնց իրականացման համար ստորագրվել է, խթան կհանդիսանան ավելի բարձր վարկանիշ ստեղծելու։ Իսկ հաջորդ տարվա համար մենք ակնկալում ենք ավելի բարձր տնտեսական աճ, հենվելով ֆինանսական ընկերությունների կանխատեսումներին։ Հաջորդ տարի էլ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր կանխատեսումները դրական լինեն», – ասել է վարչապետը։