նախագահի վարչակազմը հայտնում է՝ այս փուլում Վրաստանի Նախագահն ու Արդարադատության նախարարությունը համատեղ աշխատում են Վրաստանի քաղաքացիության շնորհման, պահպանման և վերականգնման կանոնները պարզեցնելու ուղղությամբ:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստորագրել է փոփոխությունները՝ կատարված «Վրաստանի քաղաքացիության մասին» օրգանական օրենքում: Վրաստանի ժամանակավոր քաղաքացիության վերականգնման ժամկետը և քաղաքացիությունը պահպանելու իրավունքը երկարացվել է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը:

«Վրաստանի նախագահը ստորագրել է «Վրաստանի քաղաքացիության մասին» օրգանական օրենքում փոփոխությունները, համաձայն որի՝ ժամանակավոր քաղաքացիության վերականգնման, ինչպես նաև քաղաքացիությունը պահպանելու իրավունքի իրացման ժամկետը երկարաձգվել է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը:

Վրաստանի նախագահը ողջունում է վերը նշված օրենքի ընդունումն ու իրագործումը։

Հատկանշական է, որ Վրաստանի նախագահը երկքաղաքացիության խնդրի շուրջ սկսել էր աշխատել մի քանի տարի առաջ՝ դեռևս լինելով խորհրդարանի անդամ», – հայտարարել են Նախագահի վարչակազմից: