Կառավարությունում վստահ են, որ լարիի արժեզրկումը մեծապես կախված է արհեստական քաոսից ու սպեկուլյատիվ հուզումներից, Ազգային բանկում ասում են, որ փոխարժեքի հավելյալ տատանումներ չեն սպասվում: Նախագահի աշխատակազմում կարծում են, որ ամեն ինչ կախված է Կառավարության և Ազգային բանկի համագործակցությունից:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին օգոստոսի 25-ին կայացած Կառավարության նիստի ժամանակ կոչ արեց բիզնեսմեններին ու բնակչությանը, որպեսզի նրանք չտրվեն այն քաոսին, որ ստեղծում են ԶԼՄ-ները ու փորձագետները: Նա գտնում է, որ լարիի փոխարժեքի շուրջ տեղի ունի սպեկուլյացիա և ավելորդ աժիոտաժ:
«Կարելի է անել հետևություն, որ առկա է ակնհայտ սպեկուլյացիա, զգացմունքային ու հոգեբանական գործոն: Ուզում եմ կոչ անել բնակչությանը, որպեսզի չտրվեն հուզումների և, ինչպես ասաց պարոն Գիորգի Կվիրիկաշվիլին, մեծ հավանականություն կա, որ եթե մարդիկ տրվեն աժիոտաժի, նրանք ավելի շատ կկորցնեն, քան թե կշահեն: Գլխավորը` հանգստություն պահպանելն է: Մեր տնտեսությունում, մակրոտնտեսությունում ինչ-որ անսովոր բան տեղի չի ունենում, ընդհակառակը, մենք հաղթահարել ենք այդ փուլը», – հայտարարեց Ղարիբաշվիլին:
Նա հայտնեց, որ երկրից հանվել է ենդամենը մոտ 330 միլիոն դոլար, ինչպես նաև հաղթահարվել է ներմուծման և արտահանման համաչափությունը, այս փուլում ոչ մի ֆունդամենտալ հիմնախնդիր չկա:
Վրաստանի Ֆինանսների նախարար Նոդար Խադուրին նույնպես գտնում է, որ շուկայում կան սպեկուլյատիվ երևույթներ, բայց նա համոզված է, որ լարիի փոխարժեքը անպայման կկայունանա: Նա կառավարության նիստի ժամանակ ասաց, որ պետբյուջեի գործողությունների արդյունքում հունվար-հուլիսին երկիր է մտել 81 միլիոն դոլար բյուջետային օգնություն ավելի, քան պետբյուջեից փակվել է վարկեր: Ինչպես հայտարարեց Խադուրին, դրա մեջ չեն մտնում ներդրումային վարկերը, որոնք Վրաստանը վերցնում է ենթակառուցվածքների զարգացման համար:
«Մինչև տարվա վերջ մենք սպասում ենք հավելյալ 110 միլիոն դոլար, այսինքն տարվա ընթացքում պետական բյուջեի գործողությունների արդյունքում կմտնի մոտավորապես 200 միլիոն դոլար, որով էլ մենք կվճարենք: Բացի դրանից, ընթացիկ տարում բյուջետային ծախսերը աննախադեպ համաչափ էին: Այդ մասին մենք տեղեկացրել էինք կոմերցիոն բանկերին, ինչպես նաև ամեն օր կներկայացնենք նրանց նորացված տեղեկատվություն, դրա համար էլ կարծում եմ, որ սա ժամանակավոր իրավիճակ է», – հայտարարեց Խադուրին:
Իր հերթին Ազգային բանկի փոխնախագահ Արչիլ Մեստվիրիշվիլին «ԻնտերպրեսսՆյուսին» հայտարարել է, որ չպետք է լինի լարիի փոխարժեքի հերթական տատանումներ:
«Մեր տեղեկատվությամբ, տնտեսությունում գոյություն ունեցող շոկերը և սպասումները, արդեն ազդել են ազգային արժույթի վրա և արժույթային փոխանցումների պակասությունը, որը ազդում է լարիի վրա, արդեն ազդել է ներմուծման դինամիկային: Սա նշանակում է, որ այլ հավասար պայմաններում, մենք չենք սպասում փոխարժեքի հավելյալ տատանումների: Ներկա պահին` փոխարժեքի վրա չափից դուրս ճնշող գլխավոր գործոն կարելի է համարել աշնանը արժեզրկման սպասումը, բայց ինչպես արդեն նշվել է, այլ հավասար պայմաններում աշնանը շուկան` այս օրվա վարքից ելնելով, կունենա հակառակ արդյունքը, ինչը կնպաստի փոխարժեքի ամրապնդմանը», – ասում է Մեստվիրիշվիլին:
Վրաստանի նախագահի տնտեսական հարցերով խորհրդական Գիորգի Աբաշիշվիլին լրագրողներին հայտարարեց, որ կարևոր է Կառավարության և Ազգային բանկի միջև շարունակվի և ամրապնդվի կոորդինացված աշխատանքը:
«Համարում եմ, որ կգտնվեն լարիի փոխարժեքի տատանման դադարեցման ուղիներ. խոսքը մի կողմից գնում է մտածված շուկայական մեխանիզմերի մասին և մյուս կողմից, որպեսզի խուսափենք զգալի կորուստներից: Կառավարության և Ազգային բանկի համագործակցության տակ նկատի ունենք ինչպես անհրաժեշտ գործողությունների համակարգված իրականացումը, այնպես էլ նրանց կոորդինացված հայտարարությունները», – գտնում է Աբաշիշվիլին:
Լարիի փոխարժեքը, որը երկար ժամանակ կայուն էր և կազմում էր 1.74-1.76 GEL/$1, 2014 թվականի հոկտեմբերից սկսեց անկում ապրել: Այսօրվա դրությամբ Վրաստանի Ազգային բանկը հայտարարել է լարիի փոխանակման փոխարժեքը՝ 2,4161 GEL/$1:
Էդիտա Բադասյան