Վրաստանում նոյեմբերին միջին աշխատունակ տղամարդու կենսապահովման նվազագույնը կազմել է 255.1 լարի, – հայտնում է Ազգային վիճակագրական ծառայությունը։ «Կենսապահովման նվազագույնը» պարունակում է միայն պարենային զամբյուղ։ Հաշվի չի առնվում կոմունալ ծախսերը, տրանսպորտային ծախսերը և շատ այլ ծախսեր։
Դա 31,4 լարիով ավելի է նախորդ տարվա նոյեմբերի համեմատ, իսկ հոկտեմբերի համեմատ՝ 1,2 լարիով։
«Սաքստատ»-ը նաև հաշվարկում է կենսապահովամ նվազագույնը միայն միջին վիճակագրական սպառողի համար: Այն կազմել է 226 լարի։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2022 թվականի նոյեմբերին տարեկան գնաճը կազմել է 10.4%, ամսականը՝ 0.5%։
Պարենային զամբյուղի հիմնական մասը կազմում են ածխաջրերը՝ 55-75%, ճարպերը կազմում են 15-30%-ը, իսկ սպիտակուցները՝ 10-15%-ը: Միջին տղամարդու ամենօրյա սննդակարգի էներգետիկ արժեքը պետք է լինի առնվազն 2,3 հազար կալորիա։
Վրաստանում կենսապահովման նվազագույնը հաշվարկվում է 1997 թվականից։
Ըստ օրենսդրության՝ սա կողմնորոշիչն է, որն օգտագործվում է նվազագույն աշխատավարձերի, կենսաթոշակների, կրթաթոշակների, նպաստների և սոցիալական այլ արտոնությունների սահմանման համար։
«Սաքստատ»-ը բազմիցս հայտարարել է, որ հնարավոր է կենսապահովման նվազագույնի հաշվարկները վերացվեն և ամբողջությամբ անցնեն ավելի ժամանակակից միջազգային անալոգներին։ Օրինակ՝ սրանք աղքատության բացարձակ և հարաբերական մակարդակի ցուցանիշներն են։