«Պատվաստվենք մեկս մյուսի համար» արշավի շրջանակներում Սամցխե-Ջավախքի 10 գյուղերում տեղեկատվական հանդիպումներ կանցկացվեն։ Ինչպես նաև, այդ հանդիպումների ժամանակ ցանկացողները կարող են հենց տեղում պատվաստվել։
Նոյեմբերի 25-26-ին հանդպիումներ կանցկացվեն հետևյալ գյուղերում՝ Մեծ Գոնդուրա, Հեշտիա, Գորելովկա, Խանչալի, Հոկամ, Գոգաշեն, Արագվա, Տուրցխ և Բարալեթ։
Նպատակն է բարձրացնել տեղի բնակչության իրազեկությունը պատվաստումների կարևորության և անհրաժեշտության, պատվաստանյութերի անվտանգության և Covid-19-ի հետ կապված վտանգների մասին։
Յուրաքանչյուր հանդիպմանը կմասնակցի տեղի մոտավոր 30 բնակիչ, հիմնական թիրախում են 60 տարեկանից բարձր ռիսկային խմբի մարդիկ: Հանդիպումների ավարտին իմունականխարգելմամբ հետաքրքրված մասնակիցները հնարավորություն կունենան տեղում պատվաստվել կահավորված շարժական ամբուլատորիաներում:
Արշավն անցկացնում է Առողջապահության նախարարությունը Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հետ համատեղ, USAID-ի և Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ:
Վաղը՝ նոյեմբերի 25-ին հանդիպումներ կանցկացվեն Ջիգրաշեն և Մեծ Գոնդուրա գյուղերում: