2021 թվականի հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ, Վրաստանի սահմանապահները մերժել են Վրաստանի 3 684 քաղաքացու մուտքը Շենգենյան գոտի։ Այս մասին «InterpressNews»-ին տեղեկատվությունը տրամադրել են Վրաստանի ՆԳՆ-ից։
Միևնույն ժամանակ, 2021 թվականի ընթացքում գրանցվել է Շենգենյան գոտի մուտքը մերժելու 1 922 դեպք, իսկ վերջին 9 ամիսներին՝ 1 810 դեպք։
2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ, Շենգենյան գոտի թույլ չեն տվել մտնել ամենամեծ թվով մարդկանց 2021 թվականի դեկտեմբերին` 325 քաղաքացու:
Հարկ է նշել նաև, որ 2021 թվականի հունիսից Շենգենյան գոտի մուտքի մերժման վիճակագրությունը կտրուկ աճում է։ Եթե 2021 թվականի ապրիլին և մայիսին գրանցվել է մերժման 17 և 60 դեպք, ապա հունիսին տվյալ թիվն աճել է հասնելով 190-ի։
ՆԳՆ-ն չի նշում, թե Շենգենյան գոտի մուտք գործելու կանոնների ո՞ր չափանիշների խախտման համար են Վրաստանի քաղաքացիներին ամենից հաճախ մերժել։