Ըստ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) ուսումնասիրության՝ այն հարցին, թե արդյո՞ք կպատվաստվեիք կորոնավիրուսի դեմ, հարցվածների 47%-ը պատասխանել է՝ ոչ:

Հարցման համաձայն՝ հարցվածների 35%-ը պատրաստ է պատվաստվել, 7%-ն արդեն պատվաստվել է, իսկ 11%-ը դեռ չի կողմնորոշվել իր ընտրության մեջ:

Միեւնույն ժամանակ, հարցվածների 45%-ը կարծում է, որ Վրաստանում պատվաստման գործընթացը վատ է ընթանում, 37%-ը գործընթացը դրական է գնահատում, իսկ 18%-ը չի կարող պատասխանել հարցին:

Ինչ վերաբերում է պատվաստմանն աջակցող տեղեկատվական արշավին, 42%-ը պատասխանել է, որ այս մասին բավարար տեղեկատվություն չկա, 54%-ը բավարար տեղեկատվություն ունի, իսկ 4%-ը չգիտի պատասխանը:

Հարցումն անցկացվել է 2021 թվականի հուլիսի 13-ից 25-ը՝ Վրաստանի (բացառությամբ օկուպացված տարածքների) չափահաս բնակչության շրջանում՝ 2 016 մարդու հեռախոսային հարցազրույցների հիման վրա: Միջին սխալմունքի շեմը +/-1.3% է: Հարցազրույցներն անցկացվել են վրացերեն, ադրբեջաներեն, հայերեն և ռուսերեն լեզուներով: