Ուկրաինայում ևս երկու վրացի մարտիկ է զոհվել։ Այս մասին սոցցանցում տեղեկություն են տարածել նրանց ուկրաինացի զինակիցները:

Վրաստանի ԱԳՆ-ի տվյալներով՝ Բախմուտի մոտ վրացի երկու մարտիկների զոհվելու փաստը հաստատում է Ուկրաինայում Վրաստանի դեսպանությունը։

«Ուկրաինայում Վրաստանի դեսպանությունը հաստատում է Բախմուտի մերձակայքում Վրաստանի երկու քաղաքացիների մահը։ Կիրականացվեն անհրաժեշտ ընթացակարգերը»,- հայտնում են ԱԳՆ-ից։

Նշենք, որ Ուկրաինայում պատերազմի սկզբից մինչև օրս 36 վրացի մարտիկ է զոհվել։