Վարակաբան Մայա Բուցաշվիլին «Mtavari» հեռուստաընկերության եթերում խոսել է ՄԻԱՎ վարակի և ՁԻԱՀ-ի տարածման աճող ռիսկերի մասին։ Մասնագետի խոսքով, 2023 թվականի առաջին վեց ամսում ՁԻԱՀ-ի նոր դեպքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 6 տոկոսով։
Ինֆեկցիոն պաթոլոգիայի, ՁԻԱՀ-ի և կլինիկական իմունոլոգիայի գիտագործնական կենտրոնում 2023 թվականի հուլիսի 12-ի դրությամբ գրանցվել է ՄԻԱՎ վարակի 10 104 դեպք։ 2023 թվականին հայտնաբերվել է 325 նոր դեպք։
Վրաստան զբոսաշրջիկների զանգվածային հոսքի ֆոնին պետք է պահպանվեն անվտանգության որոշակի միջոցառումներ։
«Ռուսաստանում ՁԻԱՀ-ով և ՄԻԱՎ վարակով հիվանդների թիվը գերազանցում է Եվրոպայում վարակվածների թիվը։ Պետությունը պետք է ավելի արդյունավետ միջոցներ ձեռնարկի հիվանդությունների տարածումը կանխելու համար: Ընդհանուր առմամբ, միգրանտները համարվում են բարձր ռիսկային խումբ, բոլոր երկրները դա ընդունում են։ Առնվազն պետք է առաջարկել ՄԻԱՎ-ի թեստավորում: Բնակչությունը պետք է ձեռնպահ մնա անպաշտպան սեռական հարաբերություններից, բնականաբար, այստեղ ազգային պատկանելության մասին խոսելն ավելորդ է, սա ընդհանուր կոչ է։ Այնուամենայնիվ, հիշե՛ք, որ այսօր այդ ռիսկը մեծացել է»,- ասում է վարակաբան Մայա Բուցաշվիլին։