Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Bloomberg-ի գլոբալ տնօրեն Թոդ Բայերի հետ։ Հայտանում է Վրաստանի վարչապետի մամուլի գրասենյակը։

Կառավարության վարչակազմում կայացած հանդիպմանն անդրադարձ է կատարվել Վրաստանի կառավարության և Bloomberg-ի արդյունավետ համագործակցությանը։ Վարչապետը և Bloomberg-ի գլոբալ տնօրենը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերն ու հետագա համագործակցության հեռանկարները։

Թոդ Բայերն Իրակլի Ղարիբաշվիլիին ներկայացրել է համատեղ իրականացվող A Pleasure Doing Business արշավի մասին ամփոփ տեղեկագիր:

Վրաստանի մասին մարքեթինգային արշավ է իրականացվում, որի օգնությամբ միլիոնավոր մարդիկ տեղեկացել են Վրաստանում բարենպաստ ներդրումային և բիզնես միջավայրի մասին։

Մեդիա արշավի ընթացքում Bloomberg-ն ակտիվորեն համագործակցել է կառավարության վարչակազմի, «Արտադրիր Վրաստանում» գործակալության և Զբոսաշրջության ազգային վարչության հետ։