Վերջին 24 ժամվա ընթացքում, Վրաստանի ոստիկանությունն արտակարգ դրության խախտման 321 փաստ է հայտնաբերել: Այս մասին հայտնում է Ներքին գործերի նախարարությունը:
Գերատեսչության տվյալներով, երկրի մաշտաբով ոստիկանությունը 85 քաղաքացու է տուգանել պրետային ժամը խախտելու համար: Ոստիկանությունն արտակարգ դրության պայմաններում շարունակում է աշխատել 24-ժամյա ռեժիմում:
Վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրել է արտակարգ դրության և պարետային ժամի 321 նոր խախտում: Ապրիլի 17-ի ժամը 21:00-ից ապրիլի 18-ի ժամը 06:00-ն ընկած ժամանակահատվածում՝ պարետային ժամվա ընթացքում, ՆԳՆ-ն տուգանել է 85 քաղաքացու: Բացի այդ, 140 քաղաքացի է տուգանվել՝ հանրային վայրերում մինչև 3 հոգու ներկայության և 2 մետր սոցիալական հեռավորություն պահպանելու մասին կարգը խախտելու համար:
Իրավապահները տուգանել են նաև ուղևորների փոխադրման և մեքենայով տեղաշարժման կանոնները խախտող 96 քաղաքացու:
Հիշեցնենք, մեկ ամսով արտակարգ դրություն Վրաստանում սահմանվել է մարտի 21-ին: Մարտի 30-ին Վրաստանի ողջ մասշտաբով համընդհանուր կարանտին հայտարարվեց և պարետային ժամ: Արտակարգ դրության պայմանները խախտելու դեպքում ֆիզիկական անձը տուգանվում է 3000, իսկ իրավաբանական անձը՝ 15 000 լարիով: