Վրաստանում Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) անցկացրած հարցման համաձայն, եկեղեցին ինստիտուտների վարկանիշում գտնվում է առաջատար դիրքում:
Հարցին, թե ինչպես եք գնահատում ինստիտուտների գործունեությունը, հարցվածների 20%-ը նշել է, որ վրաց ուղղափառ եկեղեցու գործունեությունը շատ լավ է, 41%-ը լավ է գնահատել եկեղեցու գործունեությունը, 21%-ը` միջին, 6%-ը՝ վատ, իսկ 1%-ը՝ շատ վատ: Միևնույն ժամանակ, հարցին «չգիտեմ» է պատասխանել` 10%-ը:
Երկրորդ տեղն են զբաղեցնում Արդարադատության տները: Մասնավորապես, հարցվածների 12%-ը կարծում է, որ նրանց գործունեությունը շատ լավ է, 47%-ը գնահատում է արդարադատության տների գործունեությունը որպես լավ, 27%-ը՝ միջին, 7%-ը` վատ, իսկ 2%-ը` շատ վատ:
Հարցվածների մեծ մասը նաև դրական է գնահատում վրացական բանակի գործնեությունը: Մասնավորապես, հարցվածների 8%-ը շատ լավ է գնահատում բանակի գործունեությունը, 47%-ը` լավ, 26%-ը՝ միջին, 8%-ը` վատ, 1%-ը` շատ վատ: «Չգիտեմ» պատասխանը արձանագրել է հարցվողների 10%-ը:
Ինչ վերաբերում է ոստիկանությանը, ապա հարցվածների 6%-ը շատ լավ է գնահատում ոստիկանության գործունեությունը, 42%-ը՝ լավ, 34%-ը` միջին, 12%-ը` վատ, 2%-ը շատ վատ է գնահատում: Հարցվածների 4%-ը հարցին պատասխանել է՝ «չգիտեմ»:
NDI-ի ուսումնասիրության համաձայն, հարցվածների 4%-ն իրենց մունիցիպալ ժողովի (Սակրեբուլոյի) գործունեությունը գնահատում է շատ լավ, 24%-ը` լավ, 34%-ը` միջին, 16%-ը` վատ, 4%-ը` շատ վատ: «չգիտեմ» պատասխանը արձանագրել է հարցվածների 17%-ը:
Հանրային պաշտպանի գրասենյակի գործունեությունը հարցվածների 2 տոկոսը գնահատում է շատ լավ, 23 տոկոսը` լավ, 40 տոկոսը` միջին, 10 տոկոսը` վատ, 2 տոկոսը՝ շատ վատ: «Չգիտեմ» պատասխանել է հարցվածների 23%-ը:
Ուսումնասիրության արդյունքներով Գլխավոր դատախազության գործունեությունը շատ լավ է գնահատել հարցվածների 1%-ը, 13%-ը՝ լավ, 33%-ը՝ միջին, 21%-ը՝ վատ, 5%-ը` շատ վատ: «Չգիտեմ» պատասխանել է հարցվածների 27%-ը:
Ինչ վերաբերում է խորհրդարանին, ապա հարցվածների 1 տոկոսը կարծում է, որ Վրաստանի խորհրդարանի գործունեությունը շատ լավ է, 11 տոկոսը գնահատում է օրենսդիր մարմնի գործունեությունը լավ, 40 տոկոսը՝ միջին, 31 տոկոսը՝ վատ, 9 տոկոսը` շատ վատ: «Չգիտեմ» պատասխանել է հարցվածների 8%-ը:
NDI-ի ուսումնասիրության համաձայն, հարցվածների մեծամասնությունը բացասական գնահատական է տալիս դատական համակարգի գործունեությանը: Մասնավորապես, 1 տոկոսը կարծում է, որ դատարանի գործունեությունը շատ լավ է, 11 տոկոսը` լավ, 31 տոկոսը՝ միջին, 29 տոկոսը` վատ, 9 տոկոսը` շատ վատ: Միևնույն ժամանակ, հարցվածների 19%-ը ֆիքսել է «չգիտեմ» պատասխանը:
«Ազգային ժողովրդավարական ինստիտուտը» (NDI) և «CRRC–Վրաստան»-ը ներկայացրել են ապրիլի 2019 թ.-ին անցկացված հարցման մեդիա արդյունքները: Հարցումն անց է կացվել մարտի 28-ից մինչև ապրիլի 15-ը՝ քաղաքներում, որտեղ բնակչության թիվը գերազանցում է 40 հազարը: Դրանք են՝ Բաթումին, Զուգդիդին, Ռուսթավին, Փոթին, Գորին և Քութաիսին: NDI-ը նշում է, որ հարցման արդյունքների միջին սխալմունքը տատանվում է +/- 2.3%-ի սահմաններում: