Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում հոգեհնագստյան կարգկատարվեց Հայաստանի նորագույն պատմության ամենասարսափելի ողբերգություններից մեկի ընթացքում զոհվածների համար:

Ինչպես ամեն տարի, Ախալքալաքի բնակիչները ծաղիկներ խոնարհեցին Սուրբ Խաչ եկեղեցու բակում կանգնեցված Եղեռնի զոհերի հուշարձանին։ Բնակիչները եկեղեցում մոմ վառեցին և մասնակցեցին հոգեհանգստյան կարգին:

Առավոտյան եկեղեցում էին խորհրդրանաի պատգամավոր Սամվել Մանուկյանը, Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը և տեղական իշխանությունների այլ ներկայացուցիչներ, ինչպես նաև պետական և ոչ պետական կառույցների ներկայացուցիչներ։ Ողջ օրը եկեղեցում երկրաշարժի զոհերի հոգիների հանգստության համար մոմեր էին վառում այլևայլ կառավարական ու հասարակական կազմակերպություններից տարբեր խմբեր, ինչպես նաև քաղաքի ու գյուղերի շարքային բնակիչներ։

«Այսօր մենք միասին հոգիների հանգստության համար հոգեհնագստյան կարգ կատարեցինք և այս ծառայության ընթացքում հիշեցինք մեր անմեղ զոհերին, ովքեր վաղաժամ հեռացան կյանքից և գնացին առ Աստված: 1988-ին Սպիտակում և Գյումրիում տեղի ունեցած երկրաշարժը, որի ժամանակ բազմաթիվ մարդիկ զոհվեցին՝ բնական աղետ էր: Սպիտակի և Գյումրիի բնակիչները, արթնանալով այդ օրը, չէին կարող իմանալ և զգուշանալ, որպեսզի խուսափեին այս ողբերգությունից: Շատերը կարողացան փրկվել, բայց շատերը՝ մահացան: Այս աղետից շատ փրկված մարդիկ կորցրել են հարազատներ, երեխաներ, ծնողներ: Այսօր մենք աղոթեցինք, որ նրանց հոգիները հանգստություն գտնեն»,- իր խոսքում ասաց Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը։

Дизайн без названия - 1

34 տարի է անցել Հայաստանի պատմության մեջ ամենասարսափելի ու ավերիչ երկրաշարժից։

1988 թ. դեկտեմբերի 9-ին` ժամը 22:00-ին, Թբիլիսի քաղաքից ժամանեց քաղաքացիական պաշտպանության զորամասի առաջին գումարտակը: 1988 թ.-ի դեկտեմբերի 10-ի ժամը 10-ին Թբիլիսիից ժամանեցին նաև մեքենայացված գումարտակների մնացած մասը: Նրանք նույնպես ուղարկվել էին փրկարարական գործողություններին մասնակցելու նպատակով:

Միջազգային օգնությունը հասավ դեկտեմբերի 12-ին: 111 երկիր, ներառյալ ԱՄՆ-ը, Բելգիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Նորվեգիան, Ֆրանսիան, ԳԴՀ-ն և Շվեյցարիան, օգնեցին ԽՍՀՄ-ին` տրամադրելով փրկարարական սարքավորումներ, մասնագետների, սնունդ և դեղորայք: Օգնություն է ցուցաբերվել նաև վերականգնման աշխատանքներում:

Ձմռանը երկրաշարժից տուժածներին օգնելու և ավերված տները վերակառուցելու համար մեծաքանակ հանգանակություններ են ուղարկվել ամբողջ աշխարհից:

Дизайн без названия - 1

Երկրաշարժի արդյունքում ավերվել կամ վթարային են դարձել 210 հազար աշակերտների համար նախատեսված միջնակարգ դպրոցներ, 42 հազար հոգու համար նախատեսված մանկապարտեզներ, 416 առողջապահական հաստատություններ, երկու թատրոն, 14 թանգարան, 391 գրադարան, 42 կինոթատրոն, 349 ակումբ և մշակույթի տներ: Շարքից դուրս է եկել 600 կիլոմետր ավտոճանապարհ, 10 կիլոմետր երկաթուղի, ամբողջությամբ կամ մասամբ ավերվել են 230 արդյունաբերական ձեռնարկություններ:

Дизайн без названия - 1

Дизайн без названия - 1