Մայիսի 6-ին Ախալքալաքում տոնում են «Ծռատոն» ի տոնը: Ինչպես ամեն տարի, ուխտավորներն ովքեր բարձրացել էին բլուր՝ 7 եղբայրների սրբավայրի մոտ, անձրևից թրջվեցին:
Այս օրը մարդիկ բարձրանում են Տավշան Թափա (Ամիրանի բլուր), որտեղ կան 7 փոքր սրբավայրեր: Այնտեղ նրանք մոմեր են վառում ու աղոթում:
Ախալքալաքում Ծռատոնի տոնը նշվում է անհիշելի ժամանակներից, սակայն վերջին երկու տասնամյակների ընթացքում տոնը դարձել է ավելի զանգվածային:
Շատերը վստահ են, ու ունեն իրենց սեփական պատմությունն այն մասին, որ Տավշան թափա բլուր սրբերին ուխտագնացությունից հետո, նրանք գտել են իրենց երջանկությունը:
Համարվում է, որ այս օրը հղի կանանց չի կարելի դիպչել կտրող առարկաների:
Ամեն տարի այս օրը հորդ անձրև է գալիս: Բայց դա չի խանգարում ուխտավորներին բարձրանալ բլուր:
Եվ այսօր նույնպես տեղաց հորդ անձրև, երբ շատերը լեռան վրա էին:
Շուշան Շիրինյան