Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Դիլիսկա գյուղի սպորտ դահլիճում կայացել է ազատ ոճի ըմբշամարտի մունիցիպալ առաջնություն, որին մասնակցել են 70 մարզիկ։
Մրցաշարն անցկացվել է ազատ ոճի ըմբշամարտի տասներկու տարբեր կատեգորիաներում։
Հաղթողները պարգևատրվել են մեդալներով, պատվոգրերով, գավաթներով և այլ մրցանակներով։
Ազատ ոճի ըմբշամարտի բաց առաջնությունը կազմակերպել էր Ախալքալաքի քաղաքապետարանի կրթության, մշակույթի,
հուշարձանների պահպանության, սպորտի, երիտասարդության հարցերի, զբոսաշրջության զարգացման և գենդերային հավասարության վարչությունը։
Մրցաշարին ներկա են եղել քաղաքապետի տեղակալ Մկրտիչ Մղդեսյանը, Սպորտ դպրոցի տնօրեն Արամ Սուքիասյանը, Ախալքալաքի մունիցիպալիտետի Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերով ծառայության պետ Վալերի Ստելմաշովը և այլք։