Բաթումիում՝ դեկտեմբերի 12-ից 17-ը, Մուրման Վախթանգաձեի անվան մարզահամալիրում կանցկացվի բռնցքամարտի Վրաստանի ազգային առաջնությունը։ Ախալքալաքի մարզահամալիրից առաջնությանը մասնակցում է 8 մարզիկ։
Ախալքալաքի պատվիրակությունն արդեն Բաթումիում է։
«Երիտասարդների և մեծահասակների Վրաստանի առաջնությունն է։ Մեր սաներից մասնակցում են 8 մարզիկներ։ Այս առաջնությունը կարևոր է՝ թե մեծահասակների, թե երիտասարդների համար։ Երիտասարդները Եվրոպայի և աշխարհի առաջնության համար կպայքարեն, իսկ մեծահասակները չեմպիոն դառնալու դեպքում՝ օլիմպիական ուղեգրերի հետևից։ Եթե առաջին և երկրորդ հորիզոնականներ գրավեն, այդ դեպքում առաջին հորիզոնական գրավողները կգնան լիցենզիայի տուրնիր և ինչպես արդեն ասացի Եվրոպայի և աշխարհի առաջնությանը, ինչպես նաև կմտնեն հավաքականի կազմ», – ասաց Ատոմ Էլիզբարյանը։
Ազգային առաջնությանը կմասնակցեն 2006-2007 թվականներին ծնված պատանի բռնցքամարտիկներն ու 1983-2005 թվականներին ծնված բռնցքամարտիկները։
Մրցումներին կմասնակցեն տարբեր քաղաքների թիմեր, իսկ բռնցքամարտիկները կմրցեն սիրողական բռնցքամարտի համաշխարհային ֆեդերացիայի կողմից հաստատված քաշային կարգերում։