Փոկայում, Փարվանա լճի ափին գտնվող Սբ. Նինոյի մենաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, ինչպես նաեւ կառավարության վարչակազմի տարածքային զարգացման ծառայության պետ Սոզար Սուբարին:
Մամուկա Բախտաձեն Սոզար Սուբարիի հետ ժամանել է ուղղաթիռով` Սուրբ Նինոյի օրվան նվիրված տոնական պատարագին մասնակցելու: Այն մասին, թե վարչապետը գնալու է նախագահի հետ ուխտագնացության Սուրբ Նինոյի ճանապարհով, թե ոչ, նա չի հայտարարել:
Այսօր առավոտվանից՝ ժամը 10:00-ից, Փարվանա լճի ափին տեղի է ունենում տոնական պատարագ` ի պատիվ Վրաստանի Լուսավորիչ Նինոյի գալուստի: Ավելի վաղ Վրաստանի նախագահը հայտարարել էր Սուրբ Նինոյի ճանապարհով անցնելու իր մտադրության մասին: Երեկ, մայիսի 31-ին նա ժամանել էր Փոկա, եւ այսօր նա պատրաստվում է ուխտավորների հետ հետևել երթին: