Սեպտեմբերի 16-ի գիշերը, ըստ մեր աղբյուրի տվյալների, Նինոծմինդայի շրջանի Փոկա գյուղում տեղի է ունեցել կողոպուտ, բայց Ներքին գործերի նախարարությունից մեզ հայտնեցին, որ Նինոծմինդայի շրջանում այդ ժամանակահատվածում չի գրանցվել հանցագործության որևէ փաստ:
Կողոպուտը տեղի է ունեցել գիշերը, կողոպտել են «գումարով լի սեյֆը», իսկ ըստ որոշ այլ աղբյուրների ապացույցների գողացվել է գումար բանկոմատից, կամ էլեկտրոնային վճարումների PayBox-ից, որը գտնվում է Փոկա գյուղի Արդարադատության տան շենքում: Գյուղի բնակիչները, ովքեր այսօր երկար ժամանակ կանգնած էին Նինոծմինդայի ոստիկանության շենքի դիմաց, հրաժարվեցին խոսել իրենց ոստիկանություն դիմելու պատճառի մասին, և կողոպուտի մասին ևս գյուղում նախընտրեցին լռել, բայց ակնհայտ էր, որ մարդիկ չեն եկել ոստիկանության շենքի ուղղակի քայլելու համար:
Պատճառները, թե ինչու են բնակիչները հրաժարվում խոսել այն մասին, թե ինչ է տեղի ունեցել երեկ Փոկայում, և այն, թե ինչու չի հետաքննվում կողոպուտի գործը ներկա պահին մնում է անհայտ: