Արդեն մի քանի օր է քաղաքի կենտրոնում, Ազատություն փողոցի վրա մեծ փոս է փորվել: Վարորդները չնկատելով ընկնում են փոսի մեջ և վնասում անվադողերը:

Փոսը փորվել է կոյուղագծի և ջրագծի խողովակներն անցկացնելու նպատակով, սակայն որևէ զգուշացնող նշան չի տեղադրվել, վարորդներն իրենք են փոսի վրա անվադող դրել՝ վարորդներին զգուշացնելու նպատակով:

poss

Վրաստանի միավորված ջրամատակարարման Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի տնօրեն Գիորգի Վախտանգիշվիլին ասում է, որ Ազատություն փողոցի վրա գտնվող փոսը կվերացի:

«Մենք քաղաքապետի հետ խոսել ենք: Ազատություն փողոցի վրա գտնվող փոսը իրենք կվերացնեն փոսային աշխատանքների ժամանակ, իսկ Ճավճավաձե փողոցի վրա գնտվողը մենք կվերանորոգենք», – ասում է Գիորգի Վախտանգիշվիլին:

Ախալքալաքի քաղաքապետն ասում է՝ այսպիսի դեպքերում աշխատանքներից հետո ճանապարհային թերությունները պետք է վերացնի հենց աշխատանքներն իրականացրած ընկերությունը, սակայն այս անգամը կարծես բացառություն է, քանի որ, գլխավոր փողոցի վրա պետք է կատարվեն փոսային աշխատանքներ և այդ տարածքը նույնպես կվերականգնեն։

«Ըստ օրենքի՝ աշխատանքները պետք է կատարեն իրենք, քանի որ ջրի թույլտվությունը և այդպիսի աշխատանքներն իրականացնում է Միավորոված ջրամատակարարման սպասարկման կենտրոնը: Եվ ըստ այդմ՝ աշխատանքներն իրենք են կատարում, սակայն ելնելով զուտ մարդկային տեսանկյունից, և մենք այդ հատվածում ունենք փոսային աշխատանքների շարունակություն, որ կսկսենք մի քանի օրից: Ելնելով ընդհանուր մեր ժողովրդի շահերից ճանապարհի այդ հատվածը ևս մենք կնորոգենք», – ասում է քաղաքապետ Մելքոն Մակարյանը:

Այս թեմայով կարող եք կարդալ նաև՝

Զգուշացե՛ք, «ծուղակ» մեքենաների համար Ախալքալաքի կենտրոնում