Համաշխարհային բանկը պատրաստ է աջակցել Վրաստանի կառավարությանը բարեփոխումների ծրագրի իրականացման հարցում, որը բաղկացած է 4 կետից, այդ մասին նշել է Հարավային Կովկասում Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Մերսի Թեմբոն Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ հանդիպման ժամանակ:
Համաշխարհային բանկի Տարածաշրջանային տնօրենը շնորհավորել է կառավարության ղեկավարին ազատ և ժողովրդավարական միջավայրում անցկացված խորհրդարանական ընտրությունների հետ կապված:
Հանդիպման ժամանակ ուշադրություն են դարձվել երկրի արդեն ընթացիկ և նախատեսվող կառուցվածքային բարեփոխումներին: Համաշխարհային բանկը ողջունում է բարեփոխումները և պատրաստ է ապագայում շարունակել աջակցել Վրաստանին այդ ուղղությամբ:
Մերսի Թեմբոն Համաշխարհային բանկի անունից գոհունակություն է հայտնել երկրում բիզնեսի զարգացման ուղղությամբ ձեռքբերումների հետ կապված:
Ըստ նրա, այդ ձեռքբերումները կարտացոլվեն Համաշխարհային բանկի բիզնեսի իրականացման խմբի ամենամյա զեկույցում, որը կհրապարակվի առաջիկայում:
Համաշխարհային բանկի Տարածաշրջանային տնօրենը հանդիպման ժամանակ նշել է նաև զգալի առաջընթացը, որին Վրաստանը հասել է աղքատության դեմ պայքարում վերջին չորս տարիների ընթացքում: Հանդիպմանը ներկա էին նաև առաջին փոխվարչապետը, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դմիտրի Կումսիշվիլին:
Լուսինե Աստոյան