Ռուսաստանում տիրող իրավիճակի, զորահավաքի նոր ալիքի, պատժամիջոցների և ներմուծման փոխարինման, տնտեսության վիճակի, Ուկրաինայի հետ պատերազմի և շատ այլ բաների մասին Jnews-ը զրուցել է Ռուսաստանից ընդդիմադիր քաղաքագետ և հրապարակախոս Անդրեյ Նիկուլինի հետ։
Ի՞նչ է փոխվել Ռուսաստանում ուկրաինական պատերազմի այս 9 ամիսների ընթացքում:
– Տենդենցը հատուկ գործողության սկզբից, եկեք այսպես կոչենք դա, և մինչ այդ, նույնն է, պարզ է՝ բնակչությունը, հասարակությունը հուսահատ է և ջանասիրաբար հրաժարվում է նկատել իրականությունը, ակներև է մարդկանց ձգտումը՝ փախչել այս իրականությունից, ինֆանտիլ կերպով փակվել դրանից և ուշադրություն չդարձնել տեղի ունեցողին: Զբաղվել սեփական գործերով,
սեփական աշխարհով: Ինչ-որ պահի ուղղակի անպարկեշտ էր խոսակցություն սկսել այն մասին, թե ինչ է կատարվում շրջապատում կամ սեղանի շուրջ: Մինչև ամառվա վերջ այս դինամիկան հաջողվում էր պահպանել, հետո ռազմական անհաջողությունների մեկնարկի հետ միասին, իսկ հետո էլ զորահավաքի մեկնարկի, հատկապես զորահավաքը սկսվելու հետ կապված, խուճապի մատնվելու պահ եղավ, համենայն դեպս, բնակչության մի մասի մոտ։ Այլ հարց է, որ գործընթացը, բնակչության արձագանքը տեղի ունեցողին դանդաղում է։ Նախ և առաջ, ինչպես արդեն ասացի, մարդկանց դժկամությունը, վախը ապագայից և կատարվողից, և աչք փակելու մանկամիտ ցանկությունը, մյուս կողմից էլ՝ պետական քարոզչության գիտակցված աշխատանքը, որը փորձում է փակել նաև բնակչությանը, հանգստացնել վերջինիս։
Վրաստանում շատ վերաբնիկներ վստահ են, որ նոր տարուց հետո մոբիլիզացիայի երկրորդ ալիք է սպասվում, կա՞ արդյոք կրկին մոբիլիզացիայի հավանականություն:
– Կրեմլի համար իդեալական աշխարհում, իհարկե, ցանկություն կա հավաքագրել, զինել հնարավորինս շատ մարդկանց, խնդիրը կրկին հիմնված է իրականության, էմպիրիկ իրականության վրա։ Մարդկանց կարելի է հավաքել, ինչպես մենք տեսնում ենք, հաճախ տեղավորելու տեղ չի լինում, զինելու համար որևիցե բան չկա, նրանց հագուկապի ու համազգեստի համար, առավել ևս հիմա ձմեռ է։ Վրանները քիչ են, բանալ՝ վառարանները քիչ են, էլի ինչ-ինչ բաներ, աղբանոց կրակարանների խնդիրն է ծառացած, զորավարժանքի խնդիրը ևս։ Ո՞վ է զորավարժանքներ անցկացնում, եթե բանակի անձնակազմի մեծ մասն Ուկրաինայում է, կամ էլ՝ ինչ է մնացել այս բանակից։ Ամենայն հավանականությամբ կլինի, քանի որ այս մեխանիզմը մեզ մոտ իրավաբանորեն չափազանց բարդ է, հավաքելու աստիճանական փորձերը, տանելու ոչ թե մի ակնթարթ ալիքով, այլ աստիճանաբար, փոքր խմբաքանակներով։ Այսինքն՝
մոբիլիզացիա կլինի, բայց աստիճանական, ոչ այնքան նկատելի, որ ժողովրդի շրջանում վրդովմունք չառաջանա։ Այո, մի կողմից՝ միգրանտների, նաև փախստականների հետագա ալիքները դեռ հնարավոր է լինեն։ Մյուս կողմից՝ տեղափոխություն, երկրից փախուստը կապված է սահմանափակումների, առաջնահերթ՝ խնդիրների հետ։
Ինչպե՞ս է փոխվել տնտեսական իրավիճակը, արդյո՞ք պատժամիջոցներն ազդում են Ռուսաստանի տնտեսության վրա: Արտահանման փոխարինման, նավթի ու նավթամթերքի արտահանման հետ կապված խնդիրներ կա՞ն:
– Նավթի վաճառքը դեռ սահմանափակված չէ, դեկտեմբերի սկզբին նախատեսվում է սահմանափակել նավթի մատակարարումը։ Այլ հարց է, որ խնդիրները հավասարաչափ չեն բաշխված տարբեր ոլորտներում, օրինակ, եթե հյուսիս-արևմուտքում փայտամշակումը, վերամշակումը լճանում է, քանի որ եվրոպական շուկաները, որտեղի համար այն նախատեսված էր, փակվել են։ Կամ խնդիրներ
ավտոմոբիլաշինության, մետաղագործության ոլորտում, խնդիրներ ածխի արդյունահանման, տրանսպորտի և լոգիստիկայի հետ կապված: Այսինքն՝ խնդիրներ կան, բայց դրանք դեռ այնքան կարևոր չեն, որ այս քնից արթնացնեն բնակչության ստվար զանգվածին։ Եթե անգամ թղթի գործարանից կախված ինչ-որ քաղաքում, որը կանգնել է, գոյություն ունեն խնդիրներ, բայց հարևան քաղաքներում նույն քաղաքի խնդիրներն անտեսվում են, մարդիկ ինչ-որ կերպ շարունակում են ապրել և, որ ամենակարևորն է, հարմարվել։ Այսինքն՝ իշխանությունները հույսը դնում են երկար համբերության և ռուս բնակչության՝ հարմարվելու, ոչ թե դիմադրելու, բողոքելու, այլ իրականության հետ համակերպվելու անսահման ցանկության վրա։ Եվ սա իրականում ռուսների և ուկրաինացիների կարդինալ տարբերությունն է։ Պարզապես այն պատճառով, որ վերջին 3 տասնամյակների ընթացքում նրանց մոտ բացարձակապես հակառակ
արձագանք է ձևավորվել։ Որտեղ ուկրաինացին կամ վրացին դուրս է գալիս ու բողոքում, պայքարում, հայտարարում, փորձում է իր տեսակետը մղել իշխանությունների հետ, ռուսը լռում է, համբերում ու սկսում այգի փորել, կարտոֆիլ տնկել ու փորձում է իր կարիքները կրճատել։ Որովհետև սովորած անօգնականությունը խորապես արմատացած է մեր երկրում, իր համաքաղաքացիների շրջանում։
Կա կարծիք, որ պատժամիջոցները Ռուսաստանին կդրդեն զարգանալու, այդ թվում այն ոլորտներում, որոնք այժմ կախված են օտար երկրներից:
– Ներմուծման փոխարինումը և տեխնոլոգիական ավտարկիան (խմբ.՝ ինքնաբավություն, երկրի տնտեսական ինքնաապահովման քաղաքականություն, կամավոր կամ ստիպողական մեկուսացում համաշխարհային շուկայից, որի հետևանքով տնտեսությունը ձեռք է բերում բնատնտեսական բնույթ) առասպել է, որն իսկապես հաջողությամբ առաջ է անցնում քարոզչությամբ։ Դա անհնար է, քանի որ երկրագնդի վրա չկա մի պետություն, բացառությամբ, հնարավոր է, Հյուսիսային Կորեայից, այն էլ որոշակի վերապահումներով, որն իր տնտեսության շրջանակներում կարողանա հասնել լիակատար անկախության։ Այո, դրանք հատկացվելու են բյուջեով, այո, կլինեն բարձրաձայն հաղորդումներ, բայց արևմտյան պատժամիջոցների իմաստը հանկարծակի հարված չէ, որն ակնթարթորեն կտապալի ռուսական տնտեսությունը։ Արևմուտքին ուղղակի պետք չէ, որ միջուկային հրթիռներով պայթի մայրցամաքի մեկ յոթերորդը, այլ պետք է դանդաղ տեխնոլոգիական խեղդում: Այնքան դանդաղ, որ սկզբունքորեն երկրի բնակիչներն իրենք էլ չեն նկատում, թե ինչպես է տեղի ունենում դեգրադացիա, այն, ցավոք, շարունակվում է և միայն կաճի։ Խնդիրն այն է, որ երկիրը տեխնոլոգիապես և տնտեսապես իջեցնեն զարգացման նախորդ փուլ՝ այն ոչ վտանգավոր դարձնելու, նրա ռեսուրսները սպառելու, իմպերիալիզմի
տնտեսական հիմքերը անաղմուկ, խեղդելու, վերացնելու համար։
Ինչո՞ւ այնպես ստացվեց, որ հզոր բանակը իր իսկ սկսած պատերազմում ակնհայտ ձախողումներ ունի:
– Նորմալ, առողջ վիճակում որոշ որոշումներ կամ գործողություններ համաձայնեցվում են փորձագետների հետ, մշակվում և բաց են թողվում, եթե դրանք ճանաչվում են ռիսկային, բախտախնդրական: Բայց մենք վերջին 10 տարիների ընթացքում ստեղծել ենք մի իրավիճակ, երբ, ընդհակառակը, փորձագետները պատրաստ են արդարացնել ու հիմնավորել վերևից իջնող ցանկացած ցանկություն։ Իսկ ով ասում է, որ այդ ցանկությունը կամ առաջարկվող գործողությունը ավանտյուրիստական է, ուղղակի դուրս է թռչում պետական ապարատից։ Հենց այս պատճառով էլ քննադատական, արդարացված քննադատական թեզերը չլսված մնացին։ Հենց այս պատճառով
էլ, ամենայն հավանականությամբ, վերևում գտնվող բոլորն հենց իրենք հավատացին աշխարհի երկրորդ բանակի մասին սեփական քարոզչությանը, հավատացին զորավարժությունների գեղեցիկ նկարներին, տանկային բիաթլոնից, բայց իրականում այդ ամենը հանգեցնում է մի պարզ մտքի, որ հիվանդ օրգանիզմում՝ թե մարդկային, թե պետական, չկան առողջ կամ զարգացած օրգաններ կամ մարմնի անդամներ:
Բայց ինչպե՞ս է բնակչությունը վերաբերվում այս ամենին, քարոզչությունը՝ քարոզչություն, բայց չէ՞ որ նրանք չեն ապրում այլ
հարթությունում:
– Կայսերական պատերազմի գաղափարապես ինդոկտրինացված կողմնակիցների 10-15 տոկոսը, միգուցե 20 տոկոսը, որոնք տեղի ունեցողի հիմնական մուշտարի կանչողներն են։ Կան նաև ընդդիմախոսների 10-20 տոկոս, ովքեր նույնպես գաղափարապես ինդոկտրինացված են կատարվածից՝ անկախ ազատական, ձախակողմյան կամ ազգայնական տեսակետներից։ Իսկ մնացյալ
մեծամասնությունը՝ 60-70%-ը, նույն ամորֆ զանգվածն է, որի մասին ես խոսեցի, որը հուսահատորեն չի ուզում մտահոգվել կամ ռեֆլեքսավորվել։ Որը պարզապես ուզում է շարունակել իր գոյությունը պաշտպանել՝ փակելով աչքերը, և որ ամենակարևորն է, վախենում է իրականությունը տեսնել, զուտ այն պատճառով, որ եթե նրանք իմանան և գիտակցեն բոլոր գույներով այն ամենը, ինչ տեղի է ունենում, ապա ի՞նչ կտա դա նրանց, բացի հիասթափությունից։ Նրանք վստահ են և հավատում են, որ, միևնույն է, չեն կարող որևէ բանի վրա ազդել։
Պատերազմը որքանո՞վ ազդեց երկրի նախագահի վարկանիշի վրա:
– Վարկանիշը մեր համակարգի դեպքում բավականին անիմաստ գործոն է, այն ինչ-որ բան է նշանակում, բայց ոչ ոք չգիտի, թե դա ինչ է նշանակում։ Ավելի շուտ, այս 60-70%-անոց ամորֆ զանգվածն աջակցում է մարդուն Կրեմլում, սատարում է պայմանական իշխանությանը՝ անկախ նրանից, թե ով է այն անձնավորում։ Այսօր դա Պուտինն է, վաղը ինչ-որ մեկը կզբաղեցնի նրա տեղը, և
մինչև բնակչությունը արթնանա, այսպես էլ կշարունակվի տեղի ունենալ։ Եթե ինչ-որ իրադարձության միջոցով տեղի ունենա պայթյուն, գաղափարական զարթոնք, ապա դա կլինի այլ երկիր, և վարկանիշները հավանաբար կսկսեն ինչ- որ բան նշանակել։
Հետխորհրդային տարածքում մտավախություն կա, որ Ռուսաստանը կցանկանա վերամիավորել երկրներն որպես մեկ ընդհանուր այնպես, ինչպես Ուկրաինայում: Որքանո՞վ է արդարացված այդ մտավախությունը:
– Ես կասեի, որ իրադարձությունների սկզբում վախն արդարացված էր։ Հավանականության բարձր աստիճանով, եթե Ուկրաինան հրաշքով արագ անկում ապրեր և դառնար, ինչպես արդեն պարզ է, Բելառուսի հետ նոր հետխորհրդային Ռուսական կայսրության մաս, ապա իհարկե ախորժակը կգար։ Կհետևեին հաջորդները, այսինքն՝ Մոլդովան, Վրաստանը, և եթե Վրաստանը, ապա
Հայաստանն էլ, քանի որ կրկին սահման կառաջանար, ու Ղազախստանը՝ բոլորին կփորձեին վերադարձնել մեկ պետության ծոց։ Բայց հիմա, երբ մենք տեսնում ենք ռուսական բանակի վիճակը, տեսնում ենք մոբիլիզացված ստորաբաժանումների վիճակը, որոնք ուղարկվում են այնտեղ, և սկզբունքորեն տեսնում ենք այն տեխնիկայի որակը, որը վերազինվում և ուղարկվում է այնտեղ, և արդեն խոսք է գնում կապի, ռազմապիտույքի հնարավոր սակավության ու զինվորական հանդերձանքի հետ կապված խնդիրների մասին։ Մեծ չէ սցենարի հավանականությունը, որում Ուկրաինան անկում կապրի, իսկ հետո ռուսական աշխարհը հետ կգլորվի դեպի ձեզ։