Վրաց Ուղղափառ եկեղեցու և Հայ Առաքելական Եկեղեցու միջև հարաբերությունների, կրոնական հակամարտությունների, գույքային պահանջների ու այլ հարցերի մասին Jnews.ge- ն զրուցեց Կանոնական օրենքի մասնագետ, աստվածաբան Լադո Նարսիայի հետ:
– Հնարավոր է Պետության ու Ուղղափառ եկեղեցու միջև կնքված «Կոնկորդատը» համարել երկրի այլ կրոնների դեմ խտրականության դրսևորում:
– Նախ և առաջ ուզում եմ ասել, որ 2014 թ.-ին ընդունվեց մի օրենք, որն ազատություն է ապահովում բոլոր կրոնների համար: Եվ դա վրացական պետության կողմից շատ կարևոր առաջընթաց էր: Ինչ վերաբերվում է կնքված սահմանադրական համաձայնությանը, այսպես կոչված 2002 թվականի կոնկորդատին, պետք է նշեմ, որ շատ եվրոպական երկրներում նման պրակտիկա գոյություն ունի: Որպես օրինակ, կարելի է համարել Միացյալ Թագավորությունն, որն ընդունեց Անգլիական եկեղեցին, շատ հարուստ պատմությամբ: Այդ պատճառով, այս եկեղեցին այդքան յուրահատուկ է: Սակայն, դա այլ եկեղեցիների խտրականության համար հիմք չէ: Հետևաբար, մենք պետք է ընդունենք եվրոպական պրակտիկան: Եվ 2014 թ.-ին ընդունված խտրականության մասին օրենքը թույլ է տալիս մեր երկրում գործող բոլոր եկեղեցիներին, ավանդական և ոչ ավանդական կրոնները` բոլորը հավասար լինեն օրենքի առաջ:
-Ամենից շատը Վրաց Ուղղափառ եկեղեցու և Հայ Առաքելական Եկեղեցու միջև գույքային պահանջներն են, ինչու է այդպես:
– Հայ Առաքելական Եկեղեցու անշարժ գույքի վերաբերյալ հարցը շատ խնդրահարույց հարց է, ու այս հարցը շատ վաղուց կանգնած է մեր պետության առաջ: Եվ ես, որպես Վրաստանի քաղաքացի, մեծ ցանկություն ունեմ լուծել այդ հարցը: Սա շատ բարդ հարց չէ, ու այդ հարցը կարող է լուծվել, քանի որ մենք ապրում ենք քաղաքակիրթ երկրում: Դրա համար հարկավոր է ստեղծել հանձնաժողովներ, որոնք պետք է հաստատեն, թե որ կառույցներն են պատկանում Հայ Առաքելական Եկեղեցուն: Եվ ոչինչ չպետք է ազդի պետության կողմից խնդրի արդարացի լուծման վրա: Սա, ամենայն հավանականությամբ, Վրաստանի համար երկընտրանք է: Եվ ես հույս ունեմ, որ Վրաստանը լրջորեն կվերաբերվի այս հարցին ու որոշում կնդունի:
– Այդ դեպքում ինչ որոշում կարող է լինել, ինչ եք կարծում:
Լավագույն լուծումը հանձնաժողովի ստեղծումն է, որտեղ պատմաբանները և գիտնականները տարբեր բնագավառերում կորոշեն Հայ Առաքելական եկեղեցու այդ կառույցների ու եկեղեցիների հայկական մշակույթին պատկանելիությունը: Հենց այստեղից պետք է լուծվի պատկանելության հարցը և դրանից հետո, երբ պաշտոնապես հաստատվի պատկանելությունը կլինի իրավական ճանաչում և կփոխանցվի սեփականատիրոջը:
– Շատ վիճարկելի եկեղեցիներ փլվում են առանց սպասելու հարցի լուծմանը..
Իհարկե, պետությունը պատասխանատու է, կան շատ եկեղեցիներ, որոնք սարսափելի վիճակում են, որոնք մշակութային արժեք են ներկայացնում: Այդ պատճառով պետությունը պետք է պատասխանատվություն ստանձնի, որպեսզի եկեղեցիները չոչնչացվեն: Առաջնայինն այդ արժեքների պահպանումն է, ոչ թե պատկանելության որոշումը:
– Որքանով իրատեսական է կրոնի վրա հիմնված հակամարտությունները տարբեր կրոնական հավատացյալների ներկայացուցիչների միջև:
Կարծում եմ, որ Վրաստանում կրոնական հիմքի վրա լուրջ հակամարտություններ չեն եղել և չեն լինի: Այս հարցը երբեք այլ պետությունների համար անհանգստության հիմք չի հանդիսանա: Պետությունը պետք է նպաստի կրոնների միջև երկխոսությանը և կրոնների միջև լավ փոխհարաբերությունների հաստատմանը: Ամենակարևորն այն է, որ ճիշտ գործողություններ ձեռնարկվեն, որ տարբեր կրոնների մասին, տարբեր կրոնների ներկայացուցիչների մոտ լինեն գիտելիքներ:
– Ինչու Վրաստանում բազմաթիվ դավանանքների գոյությանը, կան կրոնների թեմայով զբաղվող քիչ ոչ պետական կազմակերպություններ:
– Կան ոչ պետական կազմակերպություններ, որոնք քիչ թե շատ հետաքրքրված են այս հարցերում, բայց թեման առանձնահատուկ է: Իսկ այս հարցով զբաղվելու համար պետք է լինեն գիտելիքներ, որոնք ոչ կառավարական կազմակերպությունները չունեն: Սակայն, կարծում եմ, ոչ կառավարական կազմակերպություններն այս հարցում ակտիվ չեն: Ամեն դեպքում, պետությունը գլխավոր պատասխանատուն է այս հարցում և կրոնական հարցերում պետությունը միակ պատասխանատուն է:
Քրիստինե Մարաբյան