Նոյեմբերի 21-ին Մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Միխեիլ Սարջվելաձեն հանդիպել է էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում խոսվել է ինտեգրման գործընթացի խթանման անհրաժեշտության և ապագա հնարավոր նախաձեռնությունների մասին։
Հանձնաժողովի նախագահը հույս է հայտնել, որ հնարավորություն կունենա ապագայում ևս հանդիպել երիտասարդների հետ։
«Կարևոր է ավելի շատ հնարավորություններ ունենալ էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ զրուցելու համար։ Նրանք մեր երկրի իրավահավասար քաղաքացիներ են և, բնականաբար, նրանց տեսած խնդիրներն ու առաջնահերթությունները պետք է հասկանալ, լավ վերլուծել, և դրանից ելնելով անհապաղ աշխատանքներ տանել մեր երկրի բնակչության այն հատվածին հուզող խնդիրների կարգավորման ուղղությամբ, ովքեր էթնիկ փոքրամասնություններ են»,- ասաց Միխեիլ Սարջվելաձեն։
Հանդիպման ժամանակ, երիտասարդները հնարավորություն ունեցան իրենց հուզող հարցերը ուղղել Միխեիլ Սարջվելաձեին, բարձրաձայնել իրենց համայնքում առկա խնդիրների և իրենց դեմ կարծրացած բարիերների, ինչպես կրթության, այնպես էլ սոցիալական ու քաղաքական հարցեր։