Ապրիլի 16-ից Իռլանդիայի Հանրապետության Արդարադատության նախարարությունը Վրաստանին ավելացրեց անվտանգ երկրների ցանկում, հայտարարել է Վրաստանի ԱԳՆ-ն: Իռլանդիան դարձել է հաշվարկով իններորդ երկիրը, որը Վրաստանին մտցրել է անվտանգ երկրների ցանկ: Դրանից առաջ Վրաստանը պաշտոնապես անվտանգ անվանեցին Լյուքսեմբուրգը, Բելգիան, Նիդեռլանդները, Ֆրանսիան, Բուլղարիան, Ավստրիան, Լիխտենշտեյնը և Իսլանդիան:
Երկիրը համարվում է անվտանգ, եթե նրա քաղաքացիներին չի սպառնում հալածանքի ենթարկվել իրենց ռասայի, կրոնի, ազգության, սոցիալական խմբի կամ քաղաքական կարծիքի պատկանելության պատճառով: Հետևաբար, Իռլանդիան այլևս ապաստան չի տալու Վրաստանի քաղաքացիներին` առանց իրական պատճառի:
Արտաքին գործերի նախարարությունը բացատրեց, որ Վրաստանն ապահով երկրների ցանկում ընդգրկվելուց հետո, իռլանդական իշխանությունները կօգտագործեն արագացված ընթացակարգեր` Վրաստանի քաղաքացիների ապաստան խնդրելու հայտերի քննարկման համար:
Վրաստանի արտգործնախարարության տվյալներով, Իռլանդիայի Հանրապետությունը 12 երկրներից 9-րդն է, որտեղ օգտագործվում է «անվտանգ երկրի» դասակարգումը ապաստան հատկացնելու հայտերի քննարկման ժամանակ:
«Այս որոշումը մեկ անգամ ևս խոսում է արևմտյան գործընկերների կողմից Վրաստանում ժողովրդավարական բարեփոխումների միջոցով մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության ճանաչման մասին», – ընդգծեցին Վրաստանի ԱԳՆ-ում:
2017 թ.-ի մարտին Վրաստանի քաղաքացիներին հնարավորություն տրվեց Եվրոպա մեկնել առանց մուտքի արտոնագրի 180 օրից 90 օրվա ընթացքում: Վերջին հաշվետվությունների համաձայն, այդ ժամանակից ի վեր Վրաստանի քաղաքացիները 250 հազար անգամ այցելել են Եվրոպա:
Նյութը արտատպված է Newsgeorgia կայքից: