Այսօր՝ փետրվարի 18-ին, Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոնում (ՀԱԿ) հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 12 դեպք, իսկ երեկ՝ 9։ Չնայած կորոնավիրուսի նոր դեպքերի ընդհանուր նվազմանը, Ախալքալաքի ՀԱԿ-ում չեն շտապում խոսել մունիցիպալիտետում հիվանդացության նվազման մասին։
Այսօր՝ փետրվարի 18-ին, Ախալքալաքի ՀԱԿ-ում իրականացվել է կորոնավիրուսի հայտնաբերման 162 թեստ, այդ թվում՝ 143-ը հակագենի, իսկ 19 –ը՝ ՊՇՌ (PCR) մեթոդով։ Արդյունքում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 12 դեպք։
Երեկ՝ փետրվարի 17-ին, Ախալքալաքի ՀԱԿ-ում կատարվել է 137 թեստ, այդ թվում՝ 117-ը հակագենի, իսկ 20-ը՝ PCR, ինչի արդյունքում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 9 դեպք։
Ախալքալաքի մունիցիպալիտետում 546 մարդ գտնվում է ինքնամեկուսացման մեջ։
Չնայած վերջին օրերին հիվանդացության մակարդակի նվազմանը, Հանրային առողջապահության կենտրոնում հակվում են կարծել, որ իրավիճակը շարունակում է մնալ ծանր, քանի որ ոչ բոլոր հիվանդներն են հանձնում COVID-թեստ, հատկապես, եթե հիվանդությունն ասիմպտոմ ընթացք ունի։
Համաճարակաբանները կարծում են, որ ամենօրյա մարդաշատ հարսանիքների ֆոնին մունիցիպալիտետում դեռ վաղ է խոսել կորոնավիրուսի նվազման մասին։
Կարանտինում են Ախալքալաքի Թիվ 3, ինչպես նաև Չունչխա, Գոգաշեն և Բեժանո գյուղերի հանրային դպրոցները։