Այսօր՝ փետրվարի 13-ին, ժամը 22:26-ի սահմաններում Ախալքալաքն ուղեղ ցնցվել է: 5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Դմանիսի մոտ՝ Սամեբա գյուղի մոտակայքում։ Այս մասին հայտնում է Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնը:
Ուժեղ ցնցմանը հաջորդել են նաև 2,4-2,5 բալ ուժգնությամբ թույլ հետցնցումներ:
Սեյսմոլոգների գնահատմամբ՝ Ջավախքը բարդ սեյսմիկ տարածաշրջան է: Հաճախակի են ցնցումներ գրանցվում: Բայց այդ երկրաշարժը բավականին ուժեղ էր։
Դմանիսիի բնակիչները խուճապի մեջ են, շատերը լքել են իրենց տները, նրանք ասում են, որ չեն հիշում նման երկրաշարժ:
Նաև EMSC համաշխարհային սեյսմիկ կազմակերպությունը հայտնել է, որ 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստանի Աշոցք համայնքում, մոտավորապես միևնույն ժամանակ: