Ախալքալաքի ավագ սերժանտ Զազա Փերաձեի անվան սկզբնական մարտական պատրաստության կենտրոնում (BCT) նորակոչիկների երրորդ ուսումնական վաշտի անձնակազմը զինվորական երդում է տվել Աստծո և ազգի առաջ։
Նորակոչիկները կարդացել են նաև զինվորի դավանանքը և միացել Վրաստանի պաշտպանության ուժերին։ Պաշտպանության փոխնախարար Գրիգոլ Գիորգաձեն և ՊԲ հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Զազա Չխաիձեն շնորհավորել են զինծառայողներին երդման կարևոր օրվա կապակցությամբ, մաղթել հաջողություններ և շնորհակալություն հայտնել կենտրոնի ղեկավարությանը և հրահանգիչներին նորակոչիկներին պատրաստելու համար։
Մինչ երդումը նորակոչիկներն անցել են տասնշաբաթյա նախնական մարտական պատրաստություն, որի ընթացքում զարգացրել են մարտավարական, կազմակերպչական, հրաձգային, բժշկական, հաղորդակցական պատրաստության հմտություններ, ուսումնասիրել են զինվորական կանոնակարգերը։
Երդման արարողությանը ներկա էին պաշտպանության ուժերի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, զինվորների ընտանիքի անդամներ, Ախալքալաքի քաղաքապետարանի երեք հանրակրթական դպրոցների աշակերտներ ու ուսուցիչներ։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։