Ախալքալաքի Հանրային Առողջության Կենտրոնում (ՀԱԿ) այսօր անցկացված թեստերի արդյունքում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 4 դեպք, երեկ գրանցվել է 13 դեպք։

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, Ախալքալաքի Հանրային Առողջության Կենտրոնում կատարվել է 249 թեստ, որից 205-ը՝ անտիգենի, 44-ը՝ PCR-ի։ Երեկ՝ նոյեմբերի 25-ին, Ախալքալաքի Հանրային Առողջության Կենտրոնում կատարվել է 168 թեստ, որից 150-ը՝ անտիգենի, 18-ը՝ PCR -ի, ինչի արդյունքում հայտնաբերվել է վարակի 13 դեպք։

Այսօրվա դրությամբ Ախալքալաքի շրջանում 444 մարդ ինքնամեկուսացման մեջ է։ Ավելի քան մեկ ամիս է մունիցիպալիտետում կովիդ իրավիճակը ծանր է։