«Շատ կարևոր ցուցանիշ են ուշացած վարկերը։ Եթե նայենք միջազգային դասակարգմանը, ապա Վրաստանում պասիվ վարկերի թիվը պատմականորեն ցածր մակարդակի վրա է։ Վարկային բյուրոյի տվյալներով՝ այս առումով իրավիճակը շատ ավելի լավ է, քան նախկինում»,- ասել է Ազգային բանկի նախագահ Կոբա Գվենետաձեն։
Նրա խոսքով, հոկտեմբերի դրությամբ առևտրային բանկերում ժամկետանց վարկերի ծավալը կազմել է 414 մլն լարի։
2022 թվականի երրորդ եռամսյակի ֆինանսական ցուցանիշների համաձայն՝ պասիվ վարկերի տեսակարար կշիռն ընդհանուր վարկերի մեջ ամենաբարձրն է Kartu Bank-ում, որտեղ վարկերի այս տեսակը կազմում է ընդհանուր վարկային պորտֆելի 28,03%-ը։