Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոն, վերանայման նպատակով, քաղաքապետարան է վերադարձրել 2020 թվականի բյուջեի փոփոխությունների փաթեթը, նշելով, որ Ամանորյա տոների ծախսերի կետում անհրաժեշտ է կրճատել ծախսերը:
Այսօր՝ նոյեմբերի 25-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյում տեղի ունեցավ Բյուրոյի նիստ, այնուհետև՝ ժողով: Այլ հարցերի հետ մեկտեղ քննարկվեց նաև 2020 թվականի բյուջեում փոփոխությունների փաթեթը: Սակրեբուլոյի պատգամավորները քննադատեցին այն կետը, որում Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի մշակույթի, կրթության, սպորտի և երիտասարդության հարցերի վարչությունը 14 100 լարի գումար է պահանջում քաղաքի ամանորյա լուսավորության, քաղցրավենիքի և հրավառության ձեռքբերման համար:
Ախալքալաքի քաղաքապետարանը Նոր տարվա զարդարանքի համար պահանջում է 14100 լարի
Պատգամավորները չհամաձայնվեցին գումար հատկացնել և փոփոխությունների փաթեթը հետ ուղարկեցին վերանայման, առաջարկելով գրել միայն ամենաանհրաժեշտ ծախսերը:
«Սակրեբուլոյի ֆինանսա-բյուջետային հանձնաժողովը երեկ քննարկեց 2020 թվականի բյուջեի փոփոխությունների փաթեթը, պատգամավորների մոտ հարցեր առաջացան միայն քաղաքի ամանորյա լուսավորություն գնելու կետի մասով: Այս տարի բյուջեում ունենք պակասորդ, շատ աշխատանքների համար միջոցներ չբավարարեցին, շատ աշխատանքներ ունենք, որոնք պիտի իրականացնենք: Մեր բյուջեն շատ փոքր է, և, հաշվի առնելով համավարակն ու առկա իրավիճակը, առաջարկում ենք կրճատել գումարը և գրել միայն ամենաանհրաժեշտը», – ասաց Ֆինանսա-բյուջետային հանձնաժողովի նախագահ Սեդա Մելքումյանը:
Մասնավորապես, քննարկվեց այն, որ ավելի նպատակահարմար կլինի կրճատել հրավառության, լուսավորության, քաղցրավենիքի և խաղալիքների գնման ծախսերը և թողնել միայն տոնածառի տեղադրման և ապամոնտաժման ծախսերը:
Նման նյութեր:
Ծնունդով Ախալքալաքի շրջանի Բարալեթ գյուղից Վանո Գվարամաձեն առողջական խնդիրներ ունի։ Բուժման նպատակով նա հիմա Գերմանիայում է: Վանոյին օգնելու համար դրամահավաք է սկսվել։
22.01.2021 | նորություններ
Այսօր՝ հունվարի 22-ին, Ախալքալաքում կորոնավարակի ոչ մի դեպք չի հաստատվել: Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 4 395: Ընդ որում 323-ը՝ Ախալքալաքում,…
22.01.2021 | նորություններ
Արդեն գրեթե 10 օր է Հենզել Մկոյանի տան մոտ գտնվող Ազատություն-Ջավախիշվիլի փողոցների խաչմերուկում լուսացույցերը չեն աշխատում: Լուսացույցերը միացված էին ՀԷԿ-ին, որը դադարեցրել է իր աշխատանքը:…
22.01.2021 | նորություններ
Ախալքալաքի մունիցիպալիտետի Մերենիա գյուղում աղբամաններ չկան: Գյուղացիներն աղբը գյուղից դուրս են բերում իրենք՝ սեփական մեքենաներով: Տեղական իշխանությունները դեռ միջոցներ չունեն այս խնդիրը լուծելու համար:
22.01.2021 | նորություններ
Այսօր՝ հունվարի 21-ին, «Ջավախք» հիմնադրամը սկսել է սնունդ բաժանել Ախալքալաք քաղաքի անապահով ընտանիքներին: Յոթ ընտանիք ստացել է սննդի փաթեթ: Այս ծրագիրը շարունակական բնույթ է կրելու:
21.01.2021 | Հասարակություն
Այսօր՝ հունվարի 21-ին, Ախալքալաքում կորոնավարակի դեպք չի հաստատվել: Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 4 371: Ընդ որում 323-ը՝ Ախալքալաքում, իսկ 142-ը՝…
21.01.2021 | Հասարակություն
Ախալքալաքի մունիցիպալիտետում կա մեծ քանակությամբ կարտոֆիլ, որը դեռևս չի վաճառվել, գնորդները դեռ քիչ են, չնայած, ըստ կարտոֆիլագործների, նկատվում է շարժ, մունիցիպալիտետում արդեն կարելի է տեսնել…
21.01.2021 | նորություններ
Ինչպես հայտնեցին Վրաստանի ճանապարհների վարչությունից Վրաստանում ներկա դրությամբ փակ ճանապարհներ չկան։
21.01.2021 | Հասարակություն