Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մրցույթ է հայտարարել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի և ԿԸՀ-ում ևս անդամի պաշտոնի թեկնածուների ընտրության համար։
Նախագահն այսօր հրաման է արձակել ԿԸՀ նախագահի և ԿԸՀ անդամի երկու պաշտոնների համար թեկնածուների ընտրության մրցույթ հայտարարելու և համապատասխան մրցութային հանձնաժողով ստեղծելու մասին։
Մրցույթը կհայտարարվի 2022 թվականի օգոստոսին՝ ԿԸՀ նախագահի և ԿԸՀ երկու անդամների լիազորությունների ժամկետը լրանալուն պես: