Պաշտոնական վերջին տվյալներով՝ «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 115-ի։ Նոր տվյալներ է հրապարակել ՌԴ քննչական կոմիտեն։

«Արտակարգ ծառայությունների կողմից «Կրոկուս Սիթի Հոլ»-ի փլատակները մաքրելիս հայտնաբերվել են զոհվածների մարմիններ: Այսպիսով, զոհերի թիվն այս պահին կազմում է 115 մարդ։ Որոնողական աշխատանքները շարունակվում են»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը նախազգուշացրել է, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը կարող է զգալիորեն աճել: ՌԴ ԱԻՆ փրկարարները զննում են դահլիճը, որտեղ, նահանգապետի խոսքով, «տեղի են ունեցել ամենասարսափելի իրադարձությունները»:

«Փլատակների տակ հայտնաբերվել է ևս 20 դի։ Աշխատանքները կշարունակվեն առնվազն ևս մի քանի օր»,- տելեգրամյան իր ալիքում գրել է Վորոբյովը։