Սեպտեմբերին Թբիլիսիում բնակարանների հետ կապված գործարքների թիվը գերազանցել է 3,8 հազարը, ինչը 27%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալներից։
Այս մասին հայտնում է «Colliers Georgia» խորհրդատվական ընկերությունը, որը զբաղվում է անշարժ գույքի ծառայություններով։
Ընդհանուր առմամբ, Վրաստանի մայրաքաղաքում բնակարանային շուկան մեկ տարվա ընթացքում աճել է 42%-ով՝ հասնելով գրեթե 196 մլն դոլարի։
Նորակառույց շենքերում բնակարանների հետ գործարքների թիվը սեպտեմբերին 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 29%-ով,իսկ երկրորդական բնակարանների դեպքում աճը կազմել է 22%։
«Colliers Georgia»-ի վիճակագրությունը վկայում է Թբիլիսիում պրեմիում-հատվածի կողմից անշարժ գույքի նկատմամբ պահանջարկի զգալի աճի մասին: Սեպտեմբերին նման բնակարաններով գործարքների թիվն աճել է 167%-ով։ Միջին հատվածի նորակառույց շենքերի բնակարանների համար պահանջարկը մեկ տարվա ընթացքում կրկնապատկվել է: Ինչ վերաբերում է էկոնոմ-հատվածին, ապա գործարքների թիվն աճել է 5%-ով։
Քաղաքի ավելի լայն կենտրոնում նոր բնակարանների միջին արժեքը մեկ տարվա ընթացքում աճել է 16%-ով։ Թբիլիսիի արվարձաններում գներն աճել են 11%-ով, իսկ կենտրոնում՝ 15%-ով։
Ինչ վերաբերում է երկրորդական բնակարաններին, ապա քաղաքի կենտրոնում բնակարանները մեկ տարվա ընթացքում թանկացել են 9%-ով, իսկ ծայրամասերում՝ 10%-ով։