2018 թվականի սկզբից մինչեւ դեկտեմբերի 11-ը Վրաստանում 90 վարորդ զրկվել է վարորդական իրավունքից: Սրա մասին վկայում է Վրաստանի ներքին գործերի նախարարության վիճակագրությունը, որը տրամադրում է Հանրային հեռուստատեսությունը:
Վրաստանում, 2017 թվականի հուլիսի 1-ից, ուժի մեջ է մտել նոր կանոններ, որոնք նախատեսում են վարորդի համար տարեկան 100 միավոր եւ դրանք նվազում են յուրաքանչյուր կանոն խախտելու դեպքում: 2017 թվականի հուլիսի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը, 22 մարդ զրկվել է վարորդական իրավունքից:
Ընդհանուր առմամբ, Վրաստանում ավելի քան 1,2 միլիոն քաղաքացի վարորդական վկայական ունի: Դեկտեմբերի կեսերին 994 108 վարորդի հաջողվել է պահպանել իր վարորդական իրավունքի 100 միավորը, սա վարորդների ընդհանուր քանակի մոտ 81%-ն է:
Իրավապաշտպանները պնդում են, որ Վրաստանում ՃՏ պատահարների թիվը աղետալի կերպով ամեն տարի աճում է: Վթարների վիճակագրությունը 2018 թ. հունվարից-հոկտեմբեր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 23,28%-ով բարձր է:
Եթե 2017 թվականի 10 ամիսների ընթացքում Վրաստանում գրանցվել է ավելի քան 2,3 հազար ճանապարհատրանսպորտային պատահար, որոնցից 262-ը ունեցել է մահացու հետևանք, ապա 2018-ին` նույն ժամանակահատվածում, տեղի է ունեցել մոտ 2,9 հազար ՃՏ պատահար, որոնցից 253-ը մահացու է եղել:
Նյութը՝ «Նորություններ Վրաստան»-ից