Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն ասում է, որ պատվաստումների բաղադրիչում երիտասարդները շարունակում են առաջատար մնալ, մինչդեռ տարեցների շրջանում պահանջարկը և պատվաստման ակտիվությունը ցածր է:
Ինչպես նշել է Տիկարաձեն, եթե մեծահասակների խումբը չպատվաստվի, կլինիկաները կրկին գերբեռնված կլինեն, իսկ մահացությունը` բարձր:
«Մինչ օրս մենք վերլուծել ենք, թե ինչպես է պատվաստումը նվազեցնում հոսպիտալացումների թվաքանակը: Պատվաստանյութի մեկ դեղաչափի դեպքում հոսպիտալացման վտանգը կազմում է 2.85%, իսկ ամբողջական պատվաստման դեպքում (երկու դեղաչափով)` 2.13%, 60 տարեկանից բարձր չպատվաստված մարդկանց դեպքում հոսպիտալացման ռիսկը գրեթե 95% է: Սա ևս մեկ անգամ մեզ հիմք է տալիս անելու հնարավոր ամեն ինչ, որպեսզի առավելապես փորձենք ևս մեկ անգամ կոչ անել այս տարիքային խմբի մեր համաքաղաքացիներին ակտիվորեն մասնակցել պատվաստման գործընթացին», – հայտարարել է առողջապահության նախարարը:
Նրա խոսքով՝ վիրուսի տարածման առումով երկրում փոքր-ինչ կայունացում է նկատվում:
Չնայած դրան, ըստ նախարարի, մահացության մակարդակն աճում է, սակայն դա ակնկալվում էր սպասել, քանի որ մահացության գագաթնակետը 2-3 շաբաթով հետ է մնում նոր դեպքերի գագաթնակետից:
Ինչպես նշել է Տիկարաձեն, անհրաժեշտության դեպքում կուժեղացվի կլինիկական թիմի մասնակցությունը՝ ծայրահեղ հիվանդներին ավելի լավ կառավարելու և կորոնավիրուսից մահացության մակարդակը բարելավելու համար:
«Մենք պետք է ուժեղացնենք կլինիկական թիմի մասնակցությունը: Անհրաժեշտության դեպքում, եթե բժիշկները դա հարկ համարեն, մենք պետք է վերանայենք կրիտիկական հիվանդների բուժման առկա հրահանգերը», – հայտարարել է Տիկարաձեն: