Ախալքալաք քաղաքի որոշ մասերում անջատվել է գազամատակարարումը, այն կվերականգնվի գազատարին վրա իրականցվող աշխատանքների ավարտից հետո:
Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, գազատարին միանալու աշխատանքների պատճառով անջատվել է Աղմաշենեբելի փողոցի 3 բնակելի շենքերի և Մյասնիկյան փողոցի մեկ տան բնական գազի մատակարարումը: Գազամատակարարումը կվերականգնվի 30 րոպեից մոտ մեկուկես ժամվա ընթացքում` կախված այն բանից, թե գազատարին միանալու աշխատանքների ընթացքում դժվարություններ կառաջանան, թե ոչ: