Ախալքալաքի փոխանակման կետերում ռուբլու փոխարժեքը մայիսի 6-ի փոխարժեքի համեմատ նվազել է 2 լարիով։ Վրաստանի Ազգային բանկի պաշտոնական փոխարժեքը որոշվել է հանգստյան օրերին և նույնպես ցածր է եղել մայիսի 6-ի համեմատ։

Լարիի պաշտոնական փոխարժեքը.

1 դոլարը՝ 3,0318 լարի,
1 եվրոն՝ 3,211 լարի,
100 ռուբլին՝ 4,5709 լարի։

Ախալքալաքի մասնավոր տարադրամի փոխանակման կետերում մայիսի 9-ի առավոտյան 1000 ռուբլին կարելի է գնել 40 լարիով, վաճառել՝ 39 լարիով (մայիսի 6-ին կարելի էր գնել 42 լարիով և վաճառել 41-ով), իսկ 100 դոլարը կարելի է գնել 303,5 լարիով, վաճառել՝ 302,5 լարիով։