Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության (Սաքստատ) վերջերս հրապարակված տվյալների համաձայն՝ 2022 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ Վրաստանի բանտերում եղել է 9605 մարդ, որից 328-ը՝ կանայք են։

Վրաստանում բանտարկյալների ընդհանուր թիվը օգոստոսի 1-ի դրությամբ կազմել է երկրի բնակչության 0,26%-ը։

Բանտերում գտնվողների ընդհանուր թվից սա 2,9 հազար բանտարկյալների համար երկրորդ կամ երկուսից ավելի պատժաժամկետն է։

Դատապարտյալների մեծ մասը 31-ից 49 տարեկան անձինք են։ Սակայն Վրաստանի բանտերում կա նաեւ 32 անչափահաս եւ 70-ից բարձր 60 մարդ։

Ամենաշատ դատապարտյալներն իրենց պատիժը կրում են Ռուսթավիի թիվ 15 և Թբիլիսիի Գլդանիի բանտերում։

Ինչ վերաբերում է իրենց դատավճռին սպասողն անձանց, որոնց թիվը Վրաստանում օգոստոսի 1-ի դրությամբ հասել է երկու հազարի, ապա այստեղ առաջատար է 31-ից 49 տարեկանների տարիքային խումբը։ Բացի այդ, իրենց պատժին են սպասում 19 անչափահասներ և 70-ից բարձր 7 անձ։

Վրաստանում դատապարտվածների մեծ մասը ազատազրկված է առանձնապես ծանր հանցագործությունների համար։ Միաժամանակ առանձնապես բարձր ռիսկային անձանց համար նախատեսված բանտում կա 172 դատապարտյալ։ Մնացած բանտարկյալները բաշխված են փակ և կիսաբաց տիպի բանտերում։

Օտարերկրացիները վրացական բանտերում

Ընդհանուր առմամբ, դեկտեմբերի 1-ի դրությամբ Վրաստանի բանտերում գտնվել է օտարերկրյա 47 երկրների 617 քաղաքացի, ինչը կազմում է դատապարտյալների ընդհանուր թվի 6,4%-ը։ Օտարերկրյա բանտարկյալների մեծ մասը տղամարդիկ են, սակայն Վրաստանի բանտերում են նաև երկու անչափահաս օտարերկրացիներ և 55 կանայք։

Բոլոր օտարերկրացիների գրեթե մեկ երրորդը Թուրքիայի քաղաքացիներ են, որին հաջորդում են Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և Ուկրաինայի քաղաքացիները։

Վրաստանի բանտերում պատիժ են կրում նաև ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսրայելի և այլ երկրների քաղաքացիներ։

Պայմանական բանտարկյալներ

Բացի կալանքի տակ գտնվողներից, Վրաստանում կա նաև 21,5 հազար դատապարտյալ, ովքեր իրենց պատիժը կրում են պայմանական ժամկետով։

Նրանց մեծ մասը տղամարդիկ են։ Բացի այդ, պայմանական ժամկետով իրենց պատիժն են կրում 1100 կին և 87 անչափահաս։

Միևնույն ժամանակ, պայմանական ժամկետով իրենց պատիժն են կրում 24 երկրների 312 օտարերկրացիներ, այդ թվում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Հայաստանի, Ուկրաինայի, ԱՄՆ-ի, Կանադայի և Իտալիայի քաղաքացիներ։