Ախալքալաքում հանդիպել են Լիտվայի Զարասայ քաղաքի քաղաքապետ Նիկոլայ Գուսևասին և Ախալքալաքիւ քաղաքապետ Մելքոն Մակարյանը: Ախալքալաքը և Զարասայ ​քաղաքները եղբայր քաղաքներ կհռչակվեն, համագործակցության հուշագիր կստորագրվի մշակույթի, կրթության, ​սպորտի, բժշկության, զբոսաշրջության և այլ ոլորտներում: Նախատեսվում է նաև փոխադարձ այցելություն Զարասայ: Այս մասին հայտնում է Ախալքալաքի սակրեբուլոյի ֆեյսբուքյան էջը:

Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, ​սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանըն ընդունել են Վրաստանում Լիտվայի Հանրապետության դեսպանության դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Սաուլիուս Վալայնիսին, Լիտվայի Զարասայ քաղաքի քաղաքապետ Նիկոլայ Գուսևասին, բիզնես սեկտորի ներկայացուցիչ Դենիս Շիկալովին և այլոց:

308425897_458597806300898_6790332945131293358_n

«Հանդիպման նպատակը Ախալքալաքի​ և Զարասայ​քաղաքները եղբայր քաղաքներ հռչակելու, վերոհիշյալ քաղաքների միջև համագործակցության հուշագրի ստորագրման նախապատրաստումն էր:

Հետագայում նախատեսված է փոխադարձ այցելություն Զարասայ​ քաղաք, նախանշվում է համագործակցություն մշակույթի, կրթության, ​ սպորտի, բժշկության, զբոսաշրջության և այլ ոլորտներում»,-հայտնում է Ախալքալաքի սակրեբուլոյի ֆեյսբուքյան էջը:

308544036_458595649634447_1153454617611388748_n

Կողմերը փոխանակվել են իրենց քաղաքները բնութագրող հուշանվերներով: Ինչպես նաև այցելել են Ախալքալաքի Գավառագիտական թանգարան, Մարզահամալիր և եղել քաղաքի այլ տեսարժան վայրերում:

308822960_458595986301080_4952068613052621025_n