Այսօր, մայիսի 21-ին, Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտում, Ախալքալաքի և Ախալցիխեի թիմերի միջեւ, կայացավ պատանեկան ֆուտբոլի մարզային մրցաշարը: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2: 2 հաշվով: Այնուհետեւ սկսվեց Կումուրդո-Ախալդաբա թիմերի խաղը, որն ավարտվեց 3:1 հաշվով՝ հօգուտ Կումուրդոյի։
Շրջանային մրցաշարում խաղում են 6 թիմ, յուրաքանչյուր թիմ խաղում է 8-ից մինչեւ 10 խաղ։ Այն թիմը, որը կստանա ամենաբարձր միավորը կդառնա հաղթող։ Խաղերը կավարտվեն նոյեմբերի վերջին:
Պատանեկան թիմերում խաղում են երիտասարդ ֆուտբոլիստներ՝ ծնված 2007-2008 թվականներին։
Հաջորդ կիրակի՝ հունիսի 1-ին, Ախալցխայում կկայանա թիմերի նոր խաղը։