Ավելացել է Ախալքալաքի սոցիալական ծառայության կողմից տրվող միանվագ օգնության գումարի չափը բազմազավակ ընտանիքների երեխաներին: Ինչպես նաև նոր կետ է մտցվել, որի համաձայն՝ դրամական աջակցություն կստաանան նաև երկու ծնողների կողմից թողնված երեխաները:

Սոցիալական ծառայության փաթեթում կատարված փոփոխությունները հիմնականում վերաբերում են միանվագ տրվող նպաստներին՝ բազմազավակ ընտանիքների երեխաներին, երկկողմանի ծնողազուրկ երեխաներին, հոր և մոր կողմից թողնված երեխաներին:

Եթե նախկինում բազմազավակ ընտանիքների երեխաներին տրվում էր 100 լարի, ապա փոփոխությունների արդյունքում, այսուհետ նրանք կստանան 300 լարի: Ախալքալաքի քաղաքապետարանի Սոցիալական ծառայության փաթեթում նոր կետ է ավելացել հոր և մոր կողմից թողնված երեխաների, երկկողմանի որբ երեխաների համար հաստատվել է կոնկրետ գումարի չափ՝ 500 լարի:

Սոցիալական պաշտպանվածությունն Ախալքալաքում

Հավելենք, որ 2018 թվականի Ախալքալաքի քաղաքապետարանի Սոցիալական ծառայության Սոցիալապես անապահով քաղաքացիների ծրագրից օգտվել է 627 ընտանիք, որի համար տեղական բյուջեից ծախսվել է 180 950 լարի:

Աղունիկ Այվազյան