Ըստ Վրաստանի Ազգային բանկի արտարժույթների նկատմամբ լարիի պաշտոնական փոխարժեքի՝ ռուբլու փոխարժեքը վերջին մի քանի օրվա ընթացքում նվազում է, իսկ ԱՄՆ դոլարը 2022 թվականի մարտի 23-ից սկսած ամեն օր կորցնում է իր արժեքը։
Լարիի պաշտոնական փոխարժեքը՝
• 1 ԱՄՆ դոլարը՝ 3.0857 լարի է,
• 100 ռուսական ռուբլին՝ 3,6624 լարի է,
• 1 եվրոն՝ 3,3822 լարի:
Վրաստանում եվրոն և դոլարը սկսել են արժեզրկվել 2022 թվականի մարտի 24-ից, իսկ ռուբլին 25-ից մինչև 29-ը նվազել է, այնուհետև կտրուկ բարձրացել և թանկացել է մինչև ապրիլի 1-ը, իսկ դրանից հետո, մինչ օրս, նկատվում է գնի մշտական, բայց աննշան նվազում։