Էներգո բաշխիչ «Energo Pro Georgia» ընկերությունը զգուշացնում է, որ վաղը՝ սեպտեմբերի 22-ին, Նինոծմինդայում էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում:

Նինոծմինդա քաղաքի Ազատության, Պուշկինի, Երևանի, Դ․ Աղմաշենեբելի, Կառլ Մաքսի, Էրզրումի, Լերմոնտովի, Ճավճավաձեի, Գագարինի, Թբիլիսյան, Դերժինսկու, Գոգոլի, Քութայիսի, Միյասնիկյանի, Չապայևի, Ղարս և Լենինական փողոցները կհոսանքազրկվեն:

Ընդհանուր առանց էլեկտրականության կմնա 1 188 բաժանորդ։

Էլեկտրաէներգիայի անջատման պատճառը Նինոծմինդայի 10կվ աշտարակի, թիվ 36 վնասված մեկուսիչի փոխարինումն է։