Նինոծմինդայի շրջանում կտեղադրվեն տեսախցիկներ, որոնք կհետևեն շրջանի մաքրությանը: Աղտոտման ֆիքսման դեպքում, խախտողները կտուգանվեն 500 լարիով:
2017 թվականին Նինոծմինդայի շրջանում տեղի կունենան որոշ միջոցառումներ շրջանը աղբից մաքրելու նպատակով:
Տեղական բյուջեից հատկացվել է գումար, և կհայտարարվի տենդեր-մրցույթ Նինոծմինդայի շրջանի տարածքի մաքրման համար:
Ըստ Շրջանային խորհրդի նախագահ (գամգեբելի) Գագիկ Ղարսլյանի, հունվարի վերջին շրջանը կստանա աղբատար մեքենա և 130 աղբարկղներ: Աղբամանները կտեղադրվեն մայրուղային ճանապարհների երկայնքով:
Գյուղերում կառանձնացվեն հատուկ տեղեր աղբը հավաքելու համար, որից հետո այն դուրս կբերվի գյուղից: Իսկ տեսախցիկները կտեղադրվեն այն գյուղական վայրերում, որտեղ մարդկանց մեծ մասը ապօրինաբար շպրտում է աղբը:
Բորիս Ղարսլյան