Վրաստանի կառավարության որոշման համաձայն՝ 2022 թվականի օգոստոսի 1-ից Արդարադատության տան մասնաճյուղերում կամ համայնքային կենտրոններում հարսանեկան հանդիսավոր արարողության անցկացման գինը կբարձրանա։
Այսօվա դրությամբ այս ծառայությունն արժե 50 լարի։ Հաջորդ ամսից դրա համար պետք է վճարել 75 լարի։
Փոխվում են նաև այլ ծառայությունների սակագները։ Օրինակ՝ հանգստյան օրերին ԶԱԳՍ-ում հատուկ ծիսական ծառայությունը, որն արժե 150 լարի, հաջորդ ամսից կարժենա 225 լարի (աշխատանքային օրերին՝ 135 լարի):
Որոշումն ընդունվել է 2022 թվականի հուլիսի 18-ին։