Նինոծմինդայի երիտասարդները նախաձեռնությամբ դիմել են քաղաքապետին: Տեղացի ուսանողները և դիմորդները պահանջում են քաղաքապետարանի բյուջեում հաջողակ ուսանողների համար կրթաթոշակային ծրագրի քննարկում: Երիտասարդները ցանկանում են, որ Նինոծմինդայի 2023 թվականի բյուջեում ավելացվի նոր ծրագիր, որը կնպաստի Նինոծմինդայի երիտասարդության մոտիվացիային ու որակյալ կրթության հասանելիության բարելավմանը, կբարձրացնի վրացական բուհերում բարձրագույն կրթություն ստանալու մոտիվացիան։
Երիտասարդները գրավոր դիմել են նաև քաղաքապետարան:
Հեռուստատեսային քննարկումը տեսագրվել է «Մասնակցային բյուջետավորում՝ հանուն քաղաքացիների շահերի» նախագծի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է հկ Սամցխե-Ջավախեթիի Մեդիա կենտրոն-ի կողմից NDI-ի աջակցությամբ: