Սեպտեմբերի 19-ին Վրաստանում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի հետ։ Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանում ստեղծված անվտանգային միջավայրին, այս համատեքստում կարևորվել է Հայաստան-Վրաստան ակտիվ երկխոսության պահպանումը` այդ թվում երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև։

ՀՀ դեսպանը ներկայացրել է վերջին օրերին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը։